Աշակերտը ուսուցչին խնդրեց իրեն սովորեցնել միշտ ուրախ լինել:
Ուսուցչիը տղային տոպրակ տվեց:
- Ամեն անգամ, երբ բարկանաս, տոպրակի մեջ մեկ կարտոֆիլ դիր,-
ասած ուսուցչը,- Ամեն անգամ մեկի հետ կռվելուց հետո, կարտոֆիլի մի կողմում գրի քո անունը
իսկ մյուս կողմում այն մարդու ու հետ վիճել ես: Այս տոպրակը դու պետք է միշտ քո մոտ
պահես, երբեք չհանես:
Անցավ որոշ ժամանակ, բայց տոպրակի մեջ կարտոֆիլները ավելանում
էին: Հին կարտոֆիլները արդեն նեխել էին: Անհարմար էր միշտ կրել տոպրակը: Տղան նորից
գնաց ուսուցչի մոտ: Խնդրեց մի նոր բան մտածել:
- Այսպես է լինում մեր հոգում: Երբ ինչոր մեկից նեղանում կամ
բարկանում ենք մեր հոգում մի քար է առաջանում: Ես քեզ թույլ տվեցի այդ ամենին կողքից
նայել:
Պետք չէ նեղացնել ոչ մեկին: Երբ ես ինչ-որ մեկին նեղացնում եմ, ինձ մեղավոր եմ
զգում և ամեն անգամ այդ մարդուն նայելիս, շատ վատ զգացողություն եմ ունենում: Պետք
չէ նեղացնել կամ բարկանալ, դրանից հետո, ասես, հոգումդ հսկա բեռ լինի: Կարտոֆիլը շատ
լավ օրինակ է այդ ամենը հասկանալու և կանխելու համար:
No comments:
Post a Comment