Արթուր Թիմոթի Շեյի «Ծպտված հրեշտակը» պատմվածքը ինձ շատ դուր
եկավ։ Պատմվածքի մեջ այդքան բարություն և քնքշություն կար։ Պատմությունը Մեգիի մասին
էր, ով զրկվել էր քայլելու ունակությունից։ Մայրը մահացել էր, իսկ նրա զավակները որբ
էին մնացել։ Այդ գյուղի բնակիչներից մեկը՝ Ջոնսը, Ջոնին՝ Մեգիի ավագ եղբորը, տարավ իր մոտ աշխատելու, իսկ Քեյթը՝ Մեգիի քույրը, գնաց տիկին
Էլիսի հետ, իսկ Մեգին մնաց մենակ:
Գյուղացիները որոշեցին Մեգիին աղքատանոց տանել, որտեղ նրան կբուժեին, կխնամեին։ Երբ հեղինակը «ներկայացրեց» Մեգիին, մոտավոր պատկերացում ունեցա պատմվածքի զարգացման մասին։ Ճիշտ է հենց այնպես եղավ ինչպես կարծում էի, բայց այնպիսի հետաքրքրությամբ էի կարդում, որ մոռացա ամեն ինչ։ Սյուժեն շատ կլանող էր, զարգացումը հետաքրքիր էր։ Պատմության «Ծպտված հրեշտակը» Մեգին էր։ Նա ուրախություն և խաղաղություն բերեց Թոմսոնների տուն։ Պարոն Թոմսոնը, ով ամենասկզբից կոպիտ տղամարդու տպավորություն թողեց, շատ մեծ սիրտ ուներ։ Նա հակառակվելով գյուղացիներին Մեգիին իր խնամակալություն տակ վերցրեց։ Տիկին Թոմսոնը տարիների ընթացքում կորցրել էր կանացի քնքշությունը։ Զավակներ չունենալու պատճառով շատ էր կոպտացել, դյուրագրգիռ դարձել, այդ պատճառով ամուսինը սկսել էր հաշվի չառնել կնոջը։ Ամուսինների մեջ, ասես, անդունդ էր գոյացել, իսկ Մեգին արթնացրեց նրանց մեջ քնած զգացմունքները։ Սկզբից տիկինը դեմ էր Մեգիին, չէր ցանակնում նույնսկ մեկ գիշեր իրենց տանը պահել։ Տիկին Թոմսոնի փոփոխությունները շատ հետաքրքիր էին։ Նա նույնիսկ վերջում արգելեց Մեգիին աղքատանոց տանել։

No comments:
Post a Comment