Մայիսի տասնութին միսս Իրինայի և ընկեր
Սոֆյայի հետ գնալու ենք Շիրակի մարզ՝ Ջրարփի գյուղ: Սա ուսումնական
ճամփորդություն
է, նաև նպատակ ունենք Ջրափիի միջնակարգ
դպրոցում
կրթական փոխանակումներ իրականացնել: Ճանփորդությանը մասնակցում են ավագ դպրոցի սովորողներով՝ ես ու իմ ընկերները,
իսկ ում հետ էլ ծանոթ չեմ կընկերանամ ճանփորդության ընթացքում: Գնալու ենք գնացքով՝
առավոտյան:
Գնալու ենք երկու-երեք ժամ: Այդ ընթացքում կերգենք, Թումանյանի «Անուշ» պոեմից մի քանի հատված կասմունքենք, կպարենք: Միսս Իրինայի հետ մի քանի խաղ ենք ընտրել, որոնք խաղալու ենք հետ վերադառնալիս:
Ճանփորդության ծրագիրը կարող եք տեսնել այստեղ:
Երգերը՝
Մանի ասեմ ու շարեմ
Մանի ասեմ ու շարեմ, ջան ծաղիկ ջան ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ, ջան վիճակ, ջան, ջան
Ծաղիկ ունեմ նարնջի, ջան ծաղիկ ջան ջան,
Տղա, վեր արի, փնջի, ջան վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ ալ կուզեմ, ջան ծաղիկ ջան ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ, ջան վիճակ, ջան, ջան
Ծաղիկ ունեմ ալայա, ջան ծաղիկ ջան ջան,
Ալա չի, ալվալայա, ջան վիճակ, ջան, ջան:
Համբարձում յայլա
Համբարձում եկավ,
Ծաղկունքը ալվան,
Զուգել են հանդեր
Նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ
Սարերը ելան,
Վիճակ հանելու
Աշխույժ երգերով:
Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:
Երգ ու բույր խառնած,
Թև թևի տված,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում
Ինչպես թիթեռներ:
Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:
Էրթանք սարերը սեյրան
Ման արի մանիդ մեռնեմ,
Մանդըր տերև ըռեհան,
Քո չինար բոյիդ մեռնեմ,
Էրթանք սարերը սեյրան:
Էրթանք սարերը սեյրան,
Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
Ես ղուշ եմ թևըս դեղին,
Մանդըր տերև ըռեհան,
Ման գուկամ նանիս գեղին:
Էրթանք սարերը սեյրան:
Էրթանք սարերը սեյրան,
Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
Խնձոր ես ծառի վրա,
Մանդըր տերև ըռեհան,
Ծաղիկ ես սարի վրա:
Էրթանք սարերը սեյրան:
Էրթանք սարերը սեյրան,
Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
Արև ելավ էն սարից,
Մանդըր տերև ըռեհան,
Կաքավ կանչեց էն քարից:
Էրթանք սարերը սեյրան:
Էրթանք սարերը սեյրան,
Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
Հեյ, գյուլ եմ
Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ
Մանի ասեմ ու շարեմ,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ
Լցնեմ տոպրակն ու կարեմ:
Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ
Ծաղիկ ունեմ նարընջի,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ
Տըղա, վեր արի փընջի:
Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ
Համբարձում է, գարուն է,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ
Մեր վիճակը սիրուն է:
Երևան բաղ եմ արել
Երևան բաղ եմ արել,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Հոգիս մատաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Էլի բարեկամի մոտ,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Լացըս ծիծաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Առնեմ երթամ իմ յարը
Առնեմ երթամ իմ յարը,
Առնեմ երթամ էն սարը,
Առնեմ երթամ էն սարը,
Սեր անելով, իմ յարը:
Յար եմ գտել՝ յարի՜ պես,
Ընկուզենի ծառի
պես,
Ու որ երթամ՝ կայնած է
Էն մեր սիրուն սարի պես:
Առնեմ երթամ իմ յարը,
Առնեմ երթամ էն սարը,
Առնեմ երթամ էն սարը,
Սեր անելով, իմ յարը:
No comments:
Post a Comment