Thursday, May 24, 2018

Կոնֆլիկտ


Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որի իմաստը հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների բախում է: Կոնֆլիկտը հանգեցնում է ներքին պոռթկումների, լարվածության, ֆրուստրացիոն վիճակների արտամըղմանը: Կոնֆլիկտի դրական կողմը նպաստում է ներքին հանգստությանը: Կոնֆլիկտները լավ բանի չեն հանգեցնում, խանգարում են գործին, խոչընդոտում դրա իրականացման փոխհամաձայնեցված ջանքերը, առաջացնում լարվածություն և ցնցումներ: Շատ մարդիկ  խուսափում են բախումներից:
Նրանց մեջ տեղի ունեցածը հակամարտող կողմերը չեն անվանում «կոնֆլիկտ», հաճախ «նրանց կարծիքները չեն համընկնում»: Գոյություն ունեն կոնֆլիկտի դրսևորման տարբեր ձևեր: Կոնֆլիկտի կանխատեսումը օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրումն է: Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը: Կոնֆլիկտի կարգավորումը հիմնականում կիրառվում է այն ժամանակ, երբ կոնֆլիկտը դրսևորված է մակերեսային կամ բացահայտ ձևով: Կոնֆլիկտի կանխարգելումը սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է: Այստեղ գործունեությունն ուղղվում է կոնֆլիկտոգենի չեզոքացմանը:

No comments:

Post a Comment