Երգուսուցումը մեզ՝ «Սեբաստացի Խազերիս» համար, դարձել է սովորական
աշխատանք, որը պետք է կատարվի ամեն ամիս՝ Երևանում, Գյումրիում, Ջերմուկում: Ամսի քսանվեցին
գնացինք Գյումրի՝ երգուսուցման: Ինչպես միշտ, Երևան- Գյումրի գնացքով սլացանք Գյումրի:
Ճանապարհը արդեն հարազատ էր, բայց գնացքի պատուհանից դուրս նայելը ամեն անգամ ավելի
մեջ հաճույք էր: Գյումրի միշտ մեկ գիշերով ենք եղել, իսկ այս անգամ երկու գիշերով,
որոնք հենց սկզբից գիտեի, որ հետաքրքիր են
լինելու:
Գնացքից իջնելուց հետո ուղվեցինք Գյումրի հայորդաց տուն, որտեղ էլ պետք է
մնայինք: Քանի որ հայորդաց տանը չէինք կարող սնվել, գնացինք Անիի մայրիկի՝ տիկին Գայանեի տուն: Տիկին Գայանեն մեզ համեղ ուտելիքներով այնպես էր կերակրում, որ ստիպված էինք լինում երկար քայլել կերածներս մարսելու համար: Տիկին Գայանեն հետաքրքիր պատմություններ էր պատմում, որոնք ես մեծ հետաքրքրությամբ էի լսում: Մեր համեստ, բայց համեղ ճաշից հետո գնացինք Գյումրու «Խազերի» հետ փորձի: Ինձ անծանոթ մարդիկ կային. ծանոթացանք:
«Բեռլին» արտ- հյուրանոցում արվեստագետների փոքրիկ խնջույք կար, որին մենք էլ մասնակցեցինք: Մի քանի երգ երգելուց հետո գնացինք թատրոնի բակ,
որտեղ պետք է լիներ երգուսուցումը: Այդ օրը, Գյումրու ազգագրական պարերի խումբը՝ «Հրայրքը», պարուսուցում էր կազմակերպել Գյումրու հենց սրտում՝ հրապարակում, այդ պատճառով մեր երգուսուցմանը քիչ մարդ կար: Բոլորս ուզում էինք մասնակցել «Հրայրքի» կազմակերպած պարուսուցմանը, բայց դե, մենք պետք է մեր գործն անեինք: Որոշ ժամանակ անց մեզ միացավ «Հրայրքը», նրանց հետ էլ փոքրիկ երգուսուցում արեցինք: Մի քիչ զբոսնելուց հետո վերադարձանք հայորդաց տուն: Հոգնած էինք, դրա համար մի փոքր շուտ քնեցինք: Առավոտյան արթնացանք, մի փոքր զբոսանեցինք, գնացինք տիկին Գայանեի տուն. նախաճաշը պատրաստ էր: Վերադարձանք հայորդաց տուն, որպիսի մանակցեինք Գյումրու «Խազերի» փորձին: Հրայրքն էլ էր փորձի: Պարելու ցանկությունը մեծ էր, բայց քանի որ նրանք մի քանի օրից համերգ ունեին, որոշեցինք միայն դիտել: Երեկոյան բոլոր «Խազերով» փոքրիկ հավաքույթ կազմակերպեցինք: Առավոտյան զբոսանքից, նախաճաշից հետո սկսեցինք մաքրել, դասավորել այն սենյակը որտեղ երկու գիշեր մնացել էինք: Որոշեցինք նաև աղբ հավաքել. Գյումրին շատ մաքուր քաղաք է. աղբ շատ հազվադեպ էր հանդիպում: Արդեն Երևան վերադառնալու ժամն էր: Վերցրեցինք մեր իրերը, շնորհակալություն հայտնեցինք մեզ հյուրընկալողներին, տիկին Գայանեին: Գյումրին արդեն հարազատ էր դարձել, բայց պետք է վերադառնայինք: Հասանք կայարան, տեղավորվեցինք գնացքում ու վերադարձանք տուն Երևան՝ տուն:
No comments:
Post a Comment