Ինձ համար նորաձևություն մեծ նշանակություն չունի: Ես չեմ հետևում
դրան: Իհարկե կան մարդիկ, ովքեր հետևում են դրան, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է:
Նորաձև հագուստները միշտ չեն, որ հարմար են լինում: Կարծում եմ, որ ամեն մարդ պետք
է հագնվի այնպես ինչպես ինքն է ուզում: Ինձ համար առաջնայինը հարմարավետություն է:
Դե իհարկե, որոշների համար էլ առաջնայինը հենց նորաձև լինել: Կան հագուստներ, որոնք
կարելի է կրել, բայց կան այնպիսիները, որոնք նույնիսկ հնարավոր չէ նայել:
Հիմա մարդիկ նախնտրում են ժամանակակից հագուստներ: Հնում հագնում
էին տարազներ կամ այդ ժամակաշրջանի համար նախատեսված հագուստ: Ամեն երկիր կամ մարզ
ուներ իր տարազը: Տարազները տարբեր են: Ամեն տարազ իր նշանակություն և գույն ունի:
Օրինակ՝ Սյունիք-Արցախյան տարազը գալիս է դարերի խորքից: Սերունդներն իրար փոխանցելով այն հասցրել են մինչև 20-րդ դարի վերջերը: Այս տարազը յուրահատուկ ոճ ունի, այն գրեթե սեղնագործված չէ: Հարուստ կանանց մուշտակի վրա արվում էր ոսկեթել ասեղնագործություն: Կարմիր թավշե վերնազգեստ-մուշտակի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ կտորից նեղ ժապավեն: Թևքերը կարճ էին արվում: Թևքաբերանում նույնպես կարվում էր մորթի և կանաչ գույնի ժապավեն: Հագնում էին կարմիր սատինե հագուստ, կանաչ վերնազգեստ, վրան՝ քուրք: Սյունիք-Արցախի հագուստի թևքերը և թևքի բերանները զարդարված էին արծաթե բոժոժներով, սրմայով: Այս տարածաշրջանի կանանց զարդերն արծաթից էին: Գլխի հարդարանքը ճոխ էր՝ արծաթե ճակտնոցով, քունքերին՝ արծաթե գնդաձև զարդերի շարանով: Գլխաշորը գլխին ամրացնելու համար օգտագործում էին քորոց-չանգալը, որը շատ ճոխ և գեղեցիկ զարդ էր:
No comments:
Post a Comment