Wednesday, May 23, 2018

Ընտանիք


Ընտանիքը ստեղծվում է ամուսնության միջոցով, այն համարվում է սոցիալական կապ և ունի կենսական նշանակություն: Ամուսնությունը համարվում է օրինական, երբ գրանցվում է քաղաքացիական ակտերի գրանցման բաժնում, ամուսինները ստանում են ամուսնության վկայական: Ընտանիքի մեջ գտնվող մարդիկ ունեն հետևյալ կապերը՝  առաջին արյունակցական, ազգակցական կապ, երկրորդ համատեղ բնակություն, որը կարող է ենթարկվել փոփոխության:
Ընտանիքի տեսակները հետևյալն են ՝ միջուկային ընտանիք, այս ընտանիքը բաղկացած է միայն ու միայն ամուսնական զույգից և երեխաներից և երկրորդ տեսակը կոչվում է ընդլայնված ընտանիք, որի մեջ մտնում են պապը տատը ու այլ հարազատներ: Ամերիկացի հոգեբան Հարլիի կողմի առաջ քաշված հինգ հիմնական պահանջմունքները, որոնք ակնկալում են կանայք և տղամարդիք դրանք են: Տղամարդիք՝ սեռական բավարություն, հմայիչ կին, հանգստի ուղեկից, տնային տնտեսության վարում, հիացմունք: Կանայք՝ քնքշություն, խոսելու, զրուցելու հնարավորություն, ազնվություն և անկեղծություն, ֆինանսական աջակցություն, ընտանիքին նվիրվածություն:

No comments:

Post a Comment