Thursday, May 31, 2018

Աղը մեր կյանքում...

Մի քանի օր շարունակ տղան գնում էր վարպետի մոտ և բողոքում իր դժբախտ, բարդ կյանքից: Այդ ամենը շարունակվեց մինչև վարպետը հոգնեց տղայի նվնվոցից: Նա խնդրեց տղային մի բուռ աղ և մի բաժակ ջուր բերել: Երբ տղան բերեց աղն ու ջուրը, վարպետը խնդրեց աղը լցնել ջրի մեջ և խառնել:
- Ին՞չ համ ունի,- հարցրեց ծերունին, երբ տղան խմեց աղաջուրը:
- Աղի է,- պատասխանեց տղան:

Վարպետը խնդրեց մի բուռ աղ վերցնել և երկուսով գնացին լճի մոտ: Վարպետը տղային խնդրեց աղը լցնել լճի մեջ և փորձել ջուրը:
- Ին՞չ համ ունի,- կրկին հարցրեց վարպետը:
- Մաքուր և համեղ ջուր է,- պատասխանեց տղան:
Վարպետը գրկեց տղային և ասաց.
- Ցավը հենց աղն է: Աղի ծավալը կմնա նույնը, բայց կարևոր է տարայի ծավալը, որի մեջ ենք լցնում այդ աղը: Երբ մենք ցավ ենք ապրում մեզ միայն մնում է կյանքի մեջ բազմազանություն մցնել: Պետք չէ բաժակ լինել: Պետք է լիճ դառնալ:


Առակը սովորեցնում է կյանքին թեթև նայել: Պետք չէ լվից ուղտ սարքել: Ամեն մարդ ինքն է որոշում բաժակ մնալ, թե լիճ դառնալ:

No comments:

Post a Comment