Վերածննդի դարաշրջանում առաջին անգամ լույս աշխարհ հանեց մարդուն՝ իր ամբողջ էությամբ:
Առաջին անգամ մարդը համարվեց ինքնուրյուն արժեք: Վերածնունդը եկավ 14րդ դարում։ Այն անտիկ արվեստի և քրիստոնեական արվեստի սկզբունքների ու ավանդույթների համատեղություն էր: Այն նաև անվանում են Ռենեսանս։ Վերածնունդը հիմնված էր հումանիզմի (մարդասիրության) վրա։ Աստվածաշնչյան թեմաները մատուցվում էին նորովի։ Իտալական Վերածնունդը բաժանվում է 2 խոշոր ժամանակաշրջանների՝ Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս) և Վերածնունդ(Ռենեսանս), վերջինս իր հերթին բաժանվում է 3 փուլերի՝Վաղ Վերածնունդ /14-15
դարեր/, Բարձր վերածնունդ /15-րդ դարի վերջ-16- րդ դարի առաջին քառորդ/, Ուշ վերածնունդ /16- րդ դար/:
ՎԱՂ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Վաղ վերածննդի ծաղկումը հիմնականում տեղի ունեցավ Իտալիայի զարգացած քաղաքներում, մասնավորապես Ֆլորենցիայում, որտեղ կենտրոնացած էին տվյալ ժամանակի առավել աչքի ընկնող արվեստագետները և մտավորականները: Հենց այստեղ , որպես նկարչության և ճարտարապետության առաջին տեսաբան հանդես եկավ նկարիչ և ճարտարապետ Լեոն Բատիստա Ալբերտին: Նա համարվում է գծային հեռանկարչության տեսաբանը:
Վաղ Վերածննդի ճարտարապետությանը զուգահեռ, զարգացում էին քանդակագործությունը և գեղանկարչությունը: Քանդակագործության ասպարեզում աչքի ընկնող վարպետներ էին Լորենցո Գիբերտին և Դոնաթելլոն: Գիբերտին հայտնի է իր բարձրաքանդակներով, որոնցից առավել հայտնի են Ֆլորենցիայում գտնվող Բապտիստիայի հարավային դարպասների վրա արված բրոնզե բարձրաքանդակները: Որպես նորարար ճարտարապետներ աչքի ընկան Ֆիլիպո Բրունելսկին(1374-1441թթ.) և Լեոն Բատիստ Ալբերտին(1404-1472թթ: Նրանք փորձում էր վերաիմաստավորել անտիկ և քրիստոնեական ճարտարապետությունը: Ստեղծել կյանքի նոր պահանջներին բավարարող շենք-շինություններ:
ԲԱՐՁՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Բարձր վերածնունդը (15-րդ դարի վերջ 16-րդ դարի առաջին քառորդ) տևեց ընդամենը 30-40 տարի: Վերածննդյան դարաշրջանը ի վերջո հասավ կատարելության այն մակարդակին, ինչին դարեր շարունակ ձգտում էին Իտալիայի քաղաքների արվեստի և մշակույթի գործիչները: Գեղանկարչության մեջ ակնհայտ առաջընթաց էր նկատվում պատկերների խորության և արտահայտչականության առումով: Մեծ ուշադրությամբ արվեստագետները սկսեցին դարձնել պատկերվող կերպարների արտաքին և ներքին գծերի համապատասխանելիությանը: Բարձր վերածննդի շրջանում ստեղծվեցին այնպիսի գործեր, ինչպիսին էին դա Վինիչիի՝
<<Խորհրդավոր ընթրիք>>, <<Ջոկոնդա>>, Միքելանջլոյի՝Դավթի արձանը և <<Ահեղ դատաստան>> որմնանկարը, Ռաֆայելի՝<<Սիքստինյան մադոննա>> և
<<Աթենական դպրոց>> նկարները, ճարտարապետ Բրամանտեի Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը, որի տարբեր հատվածների նախագծմանը մասնակցել են նաև Միքելանջելոն և Ռաֆայելը: Բարձր վերծննդի շրջանում ավելի էր մեծացել հետաքրքրությունը անտիկ արվեստի նկատմամբ: Բարձր վերածննդի և առհասարակ մշակույթի հետագա զարգացման համար շրջադաձային նշանակություն ունեցավ Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը:
ՈՒՇ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Ուշ Վերածննդի շրջանում կերպարանափոխեվեցին այն իդեալներն ու նորմերը, որոնք ի հայտ էին եկել Վերածննդի նախորդ փուլերի ընթացքում: Իտալիայի քաղաքները հետզհետե կորցրեցին իրենց երբեմնի դերը միջազգային հարաբերություններում: Նույնը տեղի ունեցավ նաև իտալական մշակույթի հետ: Սկսած 16-րդ դարից վերածննդյան արժեքներն ու գաղափարները ակնհայտ հաջողություններ արձանագրեցին Արևմտյան Եվրոպայի խոշոր պետություններւմ,որոնցից էին Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Գերմանիան: Ուշ վերածննդյան այդ շրջանը անվանում են նաև <<հյուսիսային>> Վերածնունդ: Ինչպես Իտալիայում այնպես էլ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի մյուս երկրներում գեղանկարչությունը իր ուշադրությունն էր սևեռել մարդու և նրան շրջապատող աշխարհի վրա: Նիդեռլանդներում էր ստեղծագործում համաշխարհային ճանաչում ունեցող մեկ այլ նշանավոր նկարիչ Յան վան Էյքը: Ինքնատիպ նկարիչ էր Իսպանիայում հույն նկարիչ Էլ Գրեկոն, որը հայտնի է իր կրոնական և դիցաբանական կտավներով: Զարգացած մարդու կերպարը հռչակվեց, որպես բարձրագույն նպատակ և իմաստ:
No comments:
Post a Comment