Wednesday, May 23, 2018

Ուշադրություն


Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն և կենտրոնացվուծությունն է դեպի որոշակի առարկաները, երևույթները կամ դեպի անձիք: Ուշադրության առանձնահատկություն են կենտրոնացումը, ծավալը, տեղափոխելիությունը, բաշխումը: Կենտրոնացումը ցույց է տալիս ուշադրության կենտրոնացվածության աստիճանը որևէ առարկայի վրաԾավալը ցույց է տալիս առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել: Եվ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը
Մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա: Բաշխումը միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործ կատարելու հնարավորությունն է տալիսՈւշադրությունը ունի տեսակներ: Դրանք են արտաքին և ներքին, կամային և ոչ կամային, հետկամային: Արտաքին՝ մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաները, ներքինը՝ ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհը: Մարդն ոչ կամային, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրաԿամային՝ մարդը, ունենալով կոնկրետ նպատակ, իր կամքով ուշադրություն է դարձնում որևէ առարկայի կամ երևույթի վրաՀետկամային՝ ծնվում է որպես կամածին ուշադրություն, ապա հետաքրքրության առաջացման շնորհից դառնում ոչ կամածին:

No comments:

Post a Comment