Monday, May 21, 2018

Ճամփորդություն դեպի Ջրափի կամ ինչպես հոգնել զարմանալուց


Լուսանկարները՝ Տիգրան Ադամյանի (9-րդ դաս.)

Մայիսի տասնութին՝ գիշերակացով, ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, միսս Իրինայի և տիկին Սոֆիյաի հետ գնացինք Ջրափի: Առավոտյան նստեցինք Երևան- Գյումրի գնացքը: Ջրափիի կանգառում մեզ դիմավորեցին տեղի դպրոցի մի խումբ սովորողներ: Մեզ շատ-շատ ջերմ հյուրընկալեցին: Սկզբից գնացինք դպրոց: Դպրոցը վերակառուցվում էր. առանձնապես հետաքրքիր չէր, դրա համար դպրոցի մասին ոչինչ չեմ կարող ասել: Դպրոցը անվանել էին նախկին սովորողներից մեկի՝ Արա Թորոսյանի անունով: Նա դպրոցը ավարտելուց հետո մեկնել էր ծառայության: Ասում են ծառայության ժամանակ գերի է ընկել. դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել, իսկ եթե անգամ մահացել է, դիակը հետ չեն ստացել: Դպրոցի մասին ուրիշ բան չեմ էլ կարող ասել, բայց գյուղի, նրա բնակիչների հյուրընկալության, ընկերասիրության մասին կարելի է ժամերով խոսել: 
Դպրոցի ուսուցչուհիներից մեկը մի փոքր միջոցառում էր կազմակերպել, որի մեջ մենք էլ մասնակցություն ունեցանք: Պարում էինք, երգում: Ասեմ, որ ուսուցչուհին վերապատրաստվել էր մեր դպրոցում և իր հետ Ջրափի էր բերել մեր երգերից և պարերից մի քանիսը: Հետո մեզ համեղ ուտելիքներով կերակրեցին և դրանից հետո միայն թույլ տվեցին գնալ Անիպեմզա: Ավտոբուսով գնացինք Անիպեմզա՝ դիտելու Անիի ավերակներ: Մեզ ընդունողները արդեն պայմանավորվել էին ուղեկալի հետ, ու մի քիչ սպասելուց հետո մտանք հայ-թուրքական չեզոք գոտի: Մինչ այդ զինվորները մեզ ծանոթացրին ինչ որ զենքի տեսակների հետ. պատմեցին դրանց օգտագործման, մի փոքր էլ իրենց զինորական կյանքի մասին: Զարմացրեցին և միաժամանակ վախեցրին իրենց հսկա շներով: Զինվորական շները մեկը- մեկից հսկա և գեղեցիկ էին: Մեզ ցույց տվեցին թե ինչպես են շների հետ մարզումներ անցկացնում:
Վերջում էլ մեզ քաղցր հյուրասիրություն էր սպասում: Հյուրասիրությունից հետո միայն ուղևորվեցինք Անի:
Անին, ինչ խոսք, շատ գեղեցիկ էր. կարելի էր անվերջ նայել: Ջրափին հրաշալի բնություն ուներ. Անիպեմզան հիանալի էր: Երևի մեղավորը հենց Անին էր: Մինչ այդ մտածում էի Անիից գեղեցիկ ոչինչ չեմ տեսնի, բայց Երերույքի տաճարը ոչինչով չզիջեց Անիին: Երերույքի տաճարը գեղեցիկ էր յուրովի: Ասում են՝ եկեղեցու կողքից անցնողներին թվացել է թե եկեղեցին երերվում է, հենց դրա համար էլ անվանել են Երերույքի տաճար:
Տաճարում երգեցինք, պարեցինք, իսկ Համբարձումը՝ ով հաղթել էր Թուրքիայում տեղի ունեցած մրցույթին, մեզ համար իր հաղթական երգը երգեց, դուդուկ նվագեց: Բոլորը տաճարում էին՝ մենք, սովորողները, մի քանի ուսուսչուհիներ և տաճարի կողքով անցնող պատահական մարդիկ: Բոլորս երգում ու պարում էինք: Վերադարձանք դպրոց: Ոնց որ որոշել էին մեզ շատ-շատ կերակրել, ու դա նրանց մոտ լավ էր ստացվում: Ուտելիքները այնքա՜ն համեղ էին: Քայլեցինք դեպի այն տունը, որտեղ պետք է գիշերեինք: Տանը մի փոքր հանգստանալուց հետո գնացինք գյուղի մոտի եկեղեցին: Ջրափցիները մեզ համար անակնկալ էին պատարաստել: Բոլորը միասնական խարույկ էին վառել: Եկեղեցի գնալու ճանապարհին տղաներից մեկը պատմում էր գյուղի անվան, երկեղեցու և իջևանատան մասին: Գյուղի անունը՝ Ջրափի, նշնակում է ջրի ափին:Ինչ որ ժամանակ առաջ այդ գյուղի ջրի մակարդակը բարձրացել է և ջրի տակ առել ամբողջ գյուղը:
Եկեղեցուն և իջևանատանը ոչինչ չի եղել, քանի որ ավելի բարձր են եղել քան գյուղը: Գյուղը, իհարկե, ժամանակի ընթացքում վերականգնվել է: Խարույկի շուրջ նստեցինք, սկսեցինք զրուցել, խաղեր խաղալ: Խարույկը լավ առիթ դարձավ ծանոթանալու նրանց հետ ում հետ չէինք հասցրել ծանոթանալ: Մենք բոլորս՝ ասես ագահի նման, վայելում էինք կրակի ջերմությունը: Խարույկից հետո բոլորս, մեզնից ու մեր օրից գոհ, գնացինք տուն: Մեր զրույցները, աստղազարդ երկինքը, որ թվում էր՝ ձեռքդ բարձրացնես կարող ես աստղ բռնել, հյուրընկալ գյուղը՝ հյուրասեր մարդիկ, և արդեն բոլորիս կողմից շատ սիրված չաչանակ տղաները, մեր  ճանապարհն ավելի հաճելի դարձրին: Իսկ առավոտը էլ ավելի հաճելի էր լինելու: Առավոտյան տղաները իրենց հետ թարմ լավաշ էին բերել: Թեյից հետո ուղևորվեցինք կայարան: Տղաները օգնում էին մեր իրերը տեղափոխել:
Կայարանում երկար ժամանակ չաչանակում էինք, իսկ երբ սկսեց մոտենալ գնացքը, հրաժեշտ տվեցինք իրար: Հաջորդ կանգառը Գյումրին էր: Գյումրիում շատ էի եղել ու մտածում էի, որ  էլ ոչինչ ինձ չի զարմացնի: Ձիթողցոնց տուն-թանգարանը զարմացրեց ու հետաքրքրեց, իսկ գիդը՝ իր սիրուն ձայնով, ասես, ստիպեր, որ  լսենք իրեն: Թանգարանից դուրս եկա շատ տպարվորված: Այնքան հետաքրքիր էր: Ամեն նկարի, ամեն թարգարանային նմուշի, ամեն բանի կարելի էր ժամերով նայել, լսել նրանց պատմությունը: Մի փոքր բան ուտելուց հետո սկսեցինք քայլել կայարանի կողմը: Գնացքը նստեցի շատ տպավորված թե՛Ջրափիից, թե՛Գյումրուց: Տուն հասնելուն պես սկսեցի պատմել իմ տպավորությունների մասին և ուժասպառ գնացի քնելու:

No comments:

Post a Comment