Wednesday, May 30, 2018

Ակսել Բակունց «Մթնաձորի չարքը».Վերլուծություն


Ակսել Բակունցի «Մթնաձորի չարքը» պատմվածքը ինձ այնքան էլ դուր չեկավ: Չգիտեմ ինչու: Երևի կերպարները չհամուզեցին: Սյուժեն հետաքրքրի էր: Հետաքրքիր էր տեսնել Սաքանի փոփոխությունները, կարդալ Սաքանի մտածմունքները իր կնոջ և Ասյայի մասին, բայց պատմվածքը ինձ չհուզեց:  Ամեն անգամ Սաքանը Ասյային համեմատում էր կնոջ հետ ու ամեն անգամ թերություններ էր գտնում: «Մթնաձորի չարքը» հենց Ասյան էր: Նրա հայտնվելուց հետո Սաքանը սկսեց այնպիսի բաներ նկատել կնոջ արտաքինի, պահվածքի մեջ, որ մինչև այդ չէր նկատել:
Ասյան խաթարեց Սաքանի տան երջանկությունը և խաղաղությունը, չէ որ սիրող մարդը իր կնոջ մեջ թերություններ չի գտնում:
 Ասյան քաղաքի աղջիկ էր, ու եկել էր գյուղ կանանց ժողովին մասնակցելու համար: Իսկ Սաքանի կինը գյուղացի կին էր, ով այնքան խնամված և կրթված չէր ինչպես Ասյան: Սաքանին գրավել էին Ասյայի զուգագուլպաները, ատամների ճերմակությունը, մաշկի քնքշությունն ու օծանելիքի բույրը, բայց չէ որ այդ բոլորը պետք չէ գյուղացի կնոջը: Գյուղում օծանելիքի կարիք չկա, ոչ էլ մոդայիկ հագուստի: Կարծում եմ Սաքանի համար այդ ամենը նոր էր դրա համար էլ հապուրվել էր Ասյայով, և անգամ նրա գնալուց հետո երազներում Ասյային էր տեսնում:

No comments:

Post a Comment