Thursday, May 31, 2018

Հոգու քարերը․․․

Աշակերտը ուսուցչին խնդրեց իրեն սովորեցնել միշտ ուրախ լինել: Ուսուցչիը տղային տոպրակ տվեց:
- Ամեն անգամ, երբ բարկանաս, տոպրակի մեջ մեկ կարտոֆիլ դիր,- ասած ուսուցչը,- Ամեն անգամ մեկի հետ կռվելուց հետո, կարտոֆիլի մի կողմում գրի քո անունը իսկ մյուս կողմում այն մարդու ու հետ վիճել ես: Այս տոպրակը դու պետք է միշտ քո մոտ պահես, երբեք չհանես:
Անցավ որոշ ժամանակ, բայց տոպրակի մեջ կարտոֆիլները ավելանում էին: Հին կարտոֆիլները արդեն նեխել էին: Անհարմար էր միշտ կրել տոպրակը: Տղան նորից գնաց ուսուցչի մոտ: Խնդրեց մի նոր բան մտածել:

Աղը մեր կյանքում...

Մի քանի օր շարունակ տղան գնում էր վարպետի մոտ և բողոքում իր դժբախտ, բարդ կյանքից: Այդ ամենը շարունակվեց մինչև վարպետը հոգնեց տղայի նվնվոցից: Նա խնդրեց տղային մի բուռ աղ և մի բաժակ ջուր բերել: Երբ տղան բերեց աղն ու ջուրը, վարպետը խնդրեց աղը լցնել ջրի մեջ և խառնել:
- Ին՞չ համ ունի,- հարցրեց ծերունին, երբ տղան խմեց աղաջուրը:
- Աղի է,- պատասխանեց տղան:

Յարոսլավ Հաշեկ «Օրինակ կյանքից». Վերլուծություն

Յարոսլավ Հաշեկի «Օրինակ կյանքից» ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ: Այն շատ զվարճալի, թեթև ստեղծագործություն էր, որը կարելի է կարդալ մեկ շնչով: Ստեղծագործությունը ստիպում էր կլանված կարդալ: Փորձում էի անընդատ գուշակել վերջաբանը, բայց իրականում վերջաբանը շատ անսպասել էր:

Wednesday, May 30, 2018

Ակսել Բակունց «Մթնաձորի չարքը».Վերլուծություն


Ակսել Բակունցի «Մթնաձորի չարքը» պատմվածքը ինձ այնքան էլ դուր չեկավ: Չգիտեմ ինչու: Երևի կերպարները չհամուզեցին: Սյուժեն հետաքրքրի էր: Հետաքրքիր էր տեսնել Սաքանի փոփոխությունները, կարդալ Սաքանի մտածմունքները իր կնոջ և Ասյայի մասին, բայց պատմվածքը ինձ չհուզեց:  Ամեն անգամ Սաքանը Ասյային համեմատում էր կնոջ հետ ու ամեն անգամ թերություններ էր գտնում: «Մթնաձորի չարքը» հենց Ասյան էր: Նրա հայտնվելուց հետո Սաքանը սկսեց այնպիսի բաներ նկատել կնոջ արտաքինի, պահվածքի մեջ, որ մինչև այդ չէր նկատել:

Նորից Գյումրի...


Երգուսուցումը մեզ՝ «Սեբաստացի Խազերիս» համար, դարձել է սովորական աշխատանք, որը պետք է կատարվի ամեն ամիս՝ Երևանում, Գյումրիում, Ջերմուկում: Ամսի քսանվեցին գնացինք Գյումրի՝ երգուսուցման: Ինչպես միշտ, Երևան- Գյումրի գնացքով սլացանք Գյումրի: Ճանապարհը արդեն հարազատ էր, բայց գնացքի պատուհանից դուրս նայելը ամեն անգամ ավելի մեջ հաճույք էր: Գյումրի միշտ մեկ գիշերով ենք եղել, իսկ այս անգամ երկու գիշերով, որոնք հենց սկզբից գիտեի, որ  հետաքրքիր են լինելու:

Tuesday, May 29, 2018

Արթուր Թիմոթ Շեյ «Ծպտված հրեշտակը». Վերլուծություն

Արթուր Թիմոթի Շեյի «Ծպտված հրեշտակը» պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Պատմվածքի մեջ այդքան բարություն և քնքշություն կար։ Պատմությունը Մեգիի մասին էր, ով զրկվել էր քայլելու ունակությունից։ Մայրը մահացել էր, իսկ նրա զավակները որբ էին մնացել։ Այդ գյուղի բնակիչներից մեկը՝ Ջոնսը, Ջոնին՝ Մեգիի ավագ եղբորը, տարավ իր մոտ աշխատելու, իսկ Քեյթը՝ Մեգիի քույրը, գնաց տիկին Էլիսի հետ, իսկ Մեգին մնաց մենակ:

Thursday, May 24, 2018

Կոնֆլիկտ


Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որի իմաստը հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների բախում է: Կոնֆլիկտը հանգեցնում է ներքին պոռթկումների, լարվածության, ֆրուստրացիոն վիճակների արտամըղմանը: Կոնֆլիկտի դրական կողմը նպաստում է ներքին հանգստությանը: Կոնֆլիկտները լավ բանի չեն հանգեցնում, խանգարում են գործին, խոչընդոտում դրա իրականացման փոխհամաձայնեցված ջանքերը, առաջացնում լարվածություն և ցնցումներ: Շատ մարդիկ  խուսափում են բախումներից:

Wednesday, May 23, 2018

Տարազ և նորաձևություն


Ինձ համար նորաձևություն մեծ նշանակություն չունի: Ես չեմ հետևում դրան: Իհարկե կան մարդիկ, ովքեր հետևում են դրան, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է: Նորաձև հագուստները միշտ չեն, որ հարմար են լինում: Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է հագնվի այնպես ինչպես ինքն է ուզում: Ինձ համար առաջնայինը հարմարավետություն է: Դե իհարկե, որոշների համար էլ առաջնայինը հենց նորաձև լինել: Կան հագուստներ, որոնք կարելի է կրել, բայց կան այնպիսիները, որոնք նույնիսկ հնարավոր չէ նայել:

Ընտանիք


Ընտանիքը ստեղծվում է ամուսնության միջոցով, այն համարվում է սոցիալական կապ և ունի կենսական նշանակություն: Ամուսնությունը համարվում է օրինական, երբ գրանցվում է քաղաքացիական ակտերի գրանցման բաժնում, ամուսինները ստանում են ամուսնության վկայական: Ընտանիքի մեջ գտնվող մարդիկ ունեն հետևյալ կապերը՝  առաջին արյունակցական, ազգակցական կապ, երկրորդ համատեղ բնակություն, որը կարող է ենթարկվել փոփոխության:

Հիշողություն և մոռացում

Հիշողություն
Հիշողության ուսումնասիրությամբ զբաղվել են շատ վաղուց, երբ մարդը սկսել է կռահել, որ ընդունակ է հիշելու և պահպանելու տեղեկույթը: Հիշողությունը ունի չորս  տեսակ ՝ շարժողական, պատկերավոր, խոսքատրամաբանական, հուզական: Շարժողական հիշողությունը  շարժումների մտապահման և վերարտադրումն է: Պատկերավոր հիշողությունը երևույթների և դրանց հատկությունների զգայական պատկերների մտապահումն է: Շարժողական հիշողությունը լինում է տեսողական, լսողական, շոշափական: Խոսքատրամաբանական հիշողությունը բառերի, հասկացությունների ձևով արտահայտված տեղեկատվության մտապահումն ու վերարտադրումն է:

Ուշադրություն


Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն և կենտրոնացվուծությունն է դեպի որոշակի առարկաները, երևույթները կամ դեպի անձիք: Ուշադրության առանձնահատկություն են կենտրոնացումը, ծավալը, տեղափոխելիությունը, բաշխումը: Կենտրոնացումը ցույց է տալիս ուշադրության կենտրոնացվածության աստիճանը որևէ առարկայի վրաԾավալը ցույց է տալիս առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել: Եվ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը

Tuesday, May 22, 2018

Վերածնունդ կամ Ռենեսանս


Վերածննդի դարաշրջանում առաջին անգամ լույս աշխարհ հանեց մարդուն՝ իր ամբողջ էությամբ: Առաջին անգամ մարդը համարվեց ինքնուրյուն արժեք: Վերածնունդը եկավ 14րդ դարում։ Այն անտիկ արվեստի և քրիստոնեական արվեստի սկզբունքների ու ավանդույթների համատեղություն էր: Այն նաև անվանում են Ռենեսանս։ Վերածնունդը հիմնված էր հումանիզմի (մարդասիրության) վրա։ Աստվածաշնչյան թեմաները մատուցվում էին նորովի։ Իտալական Վերածնունդը բաժանվում է 2 խոշոր ժամանակաշրջանների՝ Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս) և Վերածնունդ(Ռենեսանս), վերջինս իր հերթին բաժանվում է 3 փուլերի՝Վաղ Վերածնունդ /14-15 դարեր/, Բարձր վերածնունդ /15-րդ դարի վերջ-16- րդ դարի  առաջին քառորդ/, Ուշ վերածնունդ /16- րդ դար/:

Monday, May 21, 2018

Ճամփորդություն դեպի Ջրափի կամ ինչպես հոգնել զարմանալուց


Լուսանկարները՝ Տիգրան Ադամյանի (9-րդ դաս.)

Մայիսի տասնութին՝ գիշերակացով, ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, միսս Իրինայի և տիկին Սոֆիյաի հետ գնացինք Ջրափի: Առավոտյան նստեցինք Երևան- Գյումրի գնացքը: Ջրափիի կանգառում մեզ դիմավորեցին տեղի դպրոցի մի խումբ սովորողներ: Մեզ շատ-շատ ջերմ հյուրընկալեցին: Սկզբից գնացինք դպրոց: Դպրոցը վերակառուցվում էր. առանձնապես հետաքրքիր չէր, դրա համար դպրոցի մասին ոչինչ չեմ կարող ասել: Դպրոցը անվանել էին նախկին սովորողներից մեկի՝ Արա Թորոսյանի անունով: Նա դպրոցը ավարտելուց հետո մեկնել էր ծառայության: Ասում են ծառայության ժամանակ գերի է ընկել. դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել, իսկ եթե անգամ մահացել է, դիակը հետ չեն ստացել: Դպրոցի մասին ուրիշ բան չեմ էլ կարող ասել, բայց գյուղի, նրա բնակիչների հյուրընկալության, ընկերասիրության մասին կարելի է ժամերով խոսել: 

Tuesday, May 15, 2018

Թավշյա հեղափոխություն կամ Հայաստանի նոր էջեր


Այս մեկ ամսվա ընթացքում ակտիվություն չեմ ցուցաբերել, չնայած քաղաքի ակտիվությանը: Բայց նոր «արթնացած» քաղաքը թույլ չտվեց անտարբեր մնալ ոչ մեկին, այդ թվում նաև ինձ: Ինչքան էլ ցույց տվեցի, որ ինձ համար մեկ է, միևնույն է հոգուս խորքում անհանգստացել եմ նրանց համար, ովքեր մասնակցում էին ցույցերին: Հրապարակ գնացի միայն ապրիլի քսաներեքին: 

Saturday, May 12, 2018

Նախապատրաստվում ենք ճանփորդության...


Մայիսի տասնութին միսս Իրինայի և ընկեր Սոֆյայի հետ գնալու ենք Շիրակի մարզ՝ Ջրարփի գյուղ: Սա ուսումնական ճամփորդություն է, նաև նպատակ ունենք Ջրափիի միջնակարգ դպրոցում  կրթական փոխանակումներ իրականացնել: Ճանփորդությանը մասնակցում են ավագ դպրոցի սովորողներով՝ ես ու իմ ընկերները, իսկ ում հետ էլ ծանոթ չեմ կընկերանամ ճանփորդության ընթացքում: Գնալու ենք գնացքով՝ առավոտյան:

Thursday, May 10, 2018

Площадь и я


В течение этого месяца я не проявляла активности, несмотря на активность города. Но новый проснувшийся город никого не оставил равнодушным, включая меня. сколько я пытался выглядеть равнодушным, я все еще беспокоюсь о тех, кто участвовал в протестах.

Thursday, May 3, 2018

Իմ սրտի երգը...


Դեռ մանկուց ոչինչ չեմ սիրել անել, իսկ ինչ-որ բան անելուց շատ շուտ հոգնել եմ: Այդպես ինձ փորձեցի շատ բնագավառներում: Երգում ինձ չէի փորձել, բայց միշտ սիրել եմ երգել: Առաջին անգամ երգեցի Անի Նավասարդյանի մոտ, որպեսզի դառնամ «Խազ»՝  «Սեբաստացի Խազ»: Իսկ հետո որոշեցի միանալ  տիկին Մարինեի մանկապատանեկան երգչախմբին, հետո` Նելլի Փիլոյանի «Անլուրջ» երգչախմբին: Այսքան երգչախմբերում երգելուց հետո երբեմն մտածում եմ, իսկ ինչո՞ւ եմ երգում…: