Thursday, May 14, 2020

Saying Goodbye...

Hi. My name is Nare. This is my last year in the school so it is my last task. And I want to tell about my school life. School gave me a very interesting school life, skills, a real opportunity to get to know the world. I remember my first day in the school. I was wearing a black skirt and a white shirt with two ponytails. At that time, I didn't even think about how good memories I would take with me to the new world. I remember my first teacher and friend Lusine Pashayan. She was so kind and loved us very much. My first presentation on the stage and first friends were thank to her. My classmates and I became good friends then which was one of the important part of my life. Most of them are studying in other schools but we are still having a chat with each other.

Saturday, May 9, 2020

Բլոգ. Ապահով պահոց թ՞ե ժամանակի անիմաստ կորուստ



Բոլորս էլ գոնե մեկ սոց. կայք գիտենք, որտեղ կարող ենք արտահայտել մեր կարծիքը, գրել մեր մասին: Բլոգը, մյուս սոց. կայքերի պես, սեփական մտքերը արտահայտելու հարթակ է, բացի դրանից այն շատ լավ պահոց է, որտեղ հավաքվում են ուսումնական բոլոր աշխատանքները, ֆիլմերը: Դրանք չեն կորչում, չեն մաշվում, այլ դառնում են հիշողություն ու նաև շատ լավ միջոց է զարգացումը դիտարկելու, տեսնելու համար: Բլոգը ուսումնական տարածք է: Այդ հարթակն օգտագործում եմ իմ մտքերն արտահայտելու համար: Իմ բլոգը ինձ համար մեծ նշանակություն ունի: Հիշում եմ, դեռ կրտսեր դպրոցում, ինչպես բացեցի իմ առաջին բոլոգը:

Thursday, April 30, 2020

Իմ ընտանիքը


Մեր ընտանիքը բաղկացած է վեց հոգուց՝ ես, երկու քույրիկներս, հայրիկս, մայրիկս, տատիկս: Տատիկս դերձակ է եղել, աշխատել կարի արտադրամասում, բայց հիմա տնային տնտեսուհի է: Հայրիկս սովորել է Սնդի արդյունաբերության տեխնիկումում՝ ներկայիս Երևանի Զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում, որպես գարերջրի տեխնոլոգ: Ներկա պահին բիզնեսմեն է:

Ընտրության հնարավորություն.Կրթահամալիրի հրաշալիք


Կրթահամալիրի առավերությունների մասին կարելի է երկար խոսել, բայց կուզեի առանձնացնել ինձ համար կարևորներից մեկը՝ընտրության հնարավորությունը: Դասընթացների ընտրությունը հնարավորություն է տալիս ընտրել մեզ հետաքրքրող, սիրելի զբաղմունքները, ինչպես նաև՝ առարկաները դարձնել օրվա բաղադրիչ: Ընտրության հնարավորություն մենք ունենում ենք առաջին դասարանից, երբ ընտրում ենք մեր դասվարին: Ամեն տարի հնարավորությունները ավելի են մեծանում: Հետո՝ կրտսեր դպրոցում, ընտրությամբ գործունեության առարկաներից ընտրում ենք այն առարկան, որը ամենաշատն ենք սիրում կամ այն առարկան, որի դասավանդողին ենք շատ սիրում:

Tuesday, April 14, 2020

My day...

Like other people I am staying at home, too. Of course, always staying at home is boring so I am trying to make my day more interesting. My day starts with some exercises which give me energy for all day. Then my lessons begain. I don’t have fixed lessons time so I can’t say the exact time. I start the week with history and English lessons, on Tuesday with Armenian, on Wednesday again with history and English, on Thursday with the Armenian language, on Friday with the Armenian language, history, on Saturday with English. On Saturdays my English lesson is often in the morning and after it I am free. So I like to spend the rest of the time reading books, watching films, end finishing the unfinshed works. I am trying  not to lose even a minutes. On Sundays I am doing my English and history and sometimes Armenian. Few days ago I found many interesting books in our small liberally. Now I am reading them and I wish to finish all that books before going to school again.

Monday, April 6, 2020

Կարանտինային անհատական ուսումնական պլան

Ողջույն: Ես էլ շատ մարդկանց պես հետևելով կարգին մնում եմ տանը: Միշտ տանը մնալը, իհարկե, ձանձրալի է, և այդ պատճառով փորձում եմ օրս հետաքրքիր անցկացնել: Առավոտյան մի փոքրիկ նախավարժանքը մի ամբողջ օրվա էներգիա է տալիս, դրանից հետո սկսվում են պարապունքները: Քանի որ պարապունքների հստակ ժամ չունեմ, չեմ կարող աշխատանքային ժամատախտակս հստակ ցույց տալ: Պարապունքների ժամերը հստակ չեն, բայց օրերը հստակ են: Շաբաթը սկսում եմ պատմության և անգլերենի պարապմունքներով, երեքշաբթին՝ հայոց լեզվով, չորեքշաբթի նորից՝ պատմություն և անգլերեն, հինգշաբթի՝ հայոց լեզու, ուրբաթ՝ հայոց լեզու և պատմություն, շաբաթ՝ անգլերեն: Երբ վերջացնում եմ անգլերենս (այն հիմնականում լինում է առավոտյան), ամբողջ օրս համարում եմ ազատ: Իսկ ազատ օր նշանակում է՝ գիրք կարդալ, ֆիլմ դիտել, ինքնակրթվել, վերջացնել կուտակված աշխատանքները: Փորձում եմ օրվա մեջ ոչ մի րոպե անիմաստ չկորցնել: Իհարկե, դա միշտ չէ, որ ստացվում է:

Thursday, December 19, 2019

Ամփոփիչ նյութ․․․

Ափոփում գրելուց առաջ որոշեցի անցած տարվա ամփոփումս կարդալ և համեմատել այս տարվա հետ։ Այս տարի բավականին պասիվ եմ եղել և ցավոք սրտի շարունակում եմ լինել։ Եթե անցած տարի ազատ չէի լինում նախագծերի, համերգների պատճառով, իսկ հիմա ազատ չեմ լինում ընդանրապես։ Բայց որպիսի ամբողջովին չկտրվեմ իմ նախկին առօրիայից և շարունակեմ անել այն ինչ սիրում եմ, շարունակում եմ «Ակների» անդամ մնալ։ Ինչպես անցած տարի, այս տարի էլ բացակայում եմ քիչ, միայն վատ առողջ լինելու դեպքում։ Համեմատած այն ամենի ինչով զբաղվում էի անցյալ տարի, ակտիվ եմ «Ակների» հետ կապված նախագծերում՝ համերգներ, ելույթներ, ճանփորդություններ։

Sunday, December 8, 2019

My school and I

One of the most important part of every pupul's life is school. My school has given me a lot, but i think the most important is the feeling that you are free. You can do what you want, where and when you want and don't do if you don't want. My school is my second home. I have growen up here. My mother studied at the pedagogical college of our school. My aunt was working in our school and when she saw my mother she liked her so much, that she asked my father to come and see her.

Saturday, November 30, 2019

Հայերը և միջին հայերենը...

Վալերի Բրյուսովը 1916 թվականին գրեց «Հայաստանի պոեզիան գնագույն ժամանակներից մինչև մեր օրեր» ժողովածուն, որտեղ խոսում է հայ միջնադարի քնարերգության մասին: Այն համարվում է լավագույնը հայոց բանաստեղծությունների մեջ: Վալերի Բրհուսովը գրել է մարդու զգացմունքների, բնության գեղեցկությունը արտացոլելու միտումների և հայրենասիրության մասին:

Ֆրիկից (մոտ 1230-ական թվականներ - մոտ 1310-ական թվականներ) պահպանվել են քիչ տեղեկություններ: Նրա ստղծագործություններից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը ի մի են բերվել Տիրայր Վարդապետի կողմից: Նա գրում էր ազգային և սոցիալական խնդիրների մասին բոլորին հասանելի ձևով: 

Ներսես Շնորհալին (1166-1173թթ.) տվել են Երգեցօղ պատվանունը: Նա նույնպես գրել է հայ հերոսների, թագավորների մասին, հայերնասիրական գաղափարների մասին: Նրանից մեզ են հասել երգեր,հանելուկներ, վիպերգություն: Նա մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարգամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը ավելացնելով իր սեփական ստեղծագործություններով:

Thursday, November 28, 2019

Գրերի գյուտը և պատմագրության զարգացումը

387 թվականին Հայաստանը բաժանվեց Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, և Հայաստանը կանգնեց լուրջ խնդրի առաջ՝ պահպանել ազգային յուրահատկությունը: Լուրջ խնդիր էր գրերի հարցը, քանի որ քրիստոնեության ընդունումից հետո արգելվել էր մեհենագիրը և հայերը ստիպված էին օգտվել այլ այբուբեններից: Օտար ազգի այբուբենները ամենօրյա օգտագործման համար ավելի դյուրին էին (22 տառ` արամեական, պահլավական, ասորական, իսկ 24 տառ հունական այբուբենը) քան մեհենագիրը (բաղկացած շուրջ 300 նշաներից): Հայերը պետք է ունենային իրենց այբուբենը, որը ավելի դյուրին է օգտագործման համար: Այսպիսով 405թ. Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը Վռամշապուհ արքայի հովանավորությամբ ստեղծին հայկական գրերը: Նախ ի մի բերվեցին Դանիելյան գրերը, որոնք գտնվում էր Դանիել քահանայի մոտ: Բայց այն ամբողջովին չհամապատասխանեց հայերենի հնչյունային համակարգին: Եվ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ ճանապարհ ընկավ նոր այբուբեն ստեղծելու: Գնաց Ասորիք, Ամիդ, Եդեսիա, Սամոսատ քաղաքները: Ըստ ավանդության՝ նա պատի վրա տեսել է Աստծո ձեռքը, որը գրել է ձախից աջ այբուբենի տառերը:

Tuesday, September 3, 2019

Ամուլսարի հետքերով...


 Ամուլսարի խնդրի մասին տեղեկանալուց հետո, որոշեցի անպայման լինել Ամուլսարում: Գիտեի՝ ճանփորդության գնում եմ ինձանից ոչ պակաս ոգևորված խմբի հետ, ու հենց այդ պատճառով առավոտյան աչքերս բացեցի ժպիտը դեմքիս: Ճանփորդությունները միշտ մեկը մեկից տարբեր են լինում, բայց միաժամանակ՝ շատ նման: Ամեն անգամ նոր բաներ եմ սովորում, նոր մարդկանց հետ ծանոթանում, արդեն ծանոթների հետ էլ՝ ավելի մտերմանում:

Thursday, August 1, 2019

Բարեկամական կապերը շարունակվում են...



Երկար սպասված հանդիպումները ամենահաճելիներից են: Երկար սպասեցինք մեր ֆրանսահայ ընկերներին: Ինչպես միշտ՝ ճամփորդությունը սկսվեց դպրոցից՝ ուղղությունը՝ Արատես: Անհնար կլիներ գոնե մեկ րոպե դադար չտալ Արփա գետի մոտ: Կարելի էր ժամերով մնալ գետի ափին, բայց ճանապարհը դեպի Արատես շարունակվում էր:

Saturday, June 29, 2019

Յարոսլավ Հաշեկ. «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

- Վերջ ի վերջո միևնույն է, թե քեզ որպես ինչ սպանեն, որպես դասակապե՞տ թե շարքային:
- Ամեն մաջար մեղավոր չէ, որ ինքը մաջար է:
- Երբեմն մարդ կարծում է, թե վրեժ է լուծում, բայց վերջի-վերջո տուժում է այն մարդը, որին նա իր վրեժը լուծելու գործիք է դարձնում:
- Քանի որ արդեն երեսունամյա պատերազմ եղել է և մենք էլ հիմա կիսով չափ ավելի խելոք ենք, ապա երեսունը բաժանած երկուսի՝ կլինի տասնհինգ:

Monday, June 10, 2019

Հոքու և թանկա

Հոքու, հոկու կամ հայքու, հայկու և թանկան ճապոնական պոեզիայի ժանրեր են: Հոգուն ունի երեք տող, 17 վանկ (թարգմանելու ընդացքում վանկերի թիվը հիմնականում չի պահպանվում): Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։

Տրիոլետներ


Տրիոլետի առաջին տողը կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ և ութերորդ տողերը նույն են: 17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Շատ օգտագործվել է 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ բանաստեղծներից շատ է տրիոլետներ գրել Վահան Տերյանը։ Օրինակ.

Վահան Տերյան


Վահան Տերյանին համարում եմ հայ ամենառոմատիկ գրողներից մեկը: Իր գրած ամեն տողում զգացմունքներ կան: Բանաստեղծություններից կարելի է զգալ սեր, ուրախություն, հավատարմություն, բայց, երբեմն, հանդիպում են նաև նեղացած, և տխուր բանաստեղծություններ: Շատ սիրեցի Նվարդին նվիրված բանաստեղծությունը.

Սրտիս հուշերը բարի են դեռ,
Եվ քո անվամբ է, անուշ Նվարդ,
Որ մայիսին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ։
Թեև իջնում է հոգուս ստվերը
Եվ չեմ սպասում գալիքից վարդ,
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քնքուշ անվամբ քո, անուշ Նվարդ։

Փարիզի գույնները...


Մի քանի ժամ օդում անցկացնելուց հետո, վեջապես, հասանք Փարիզ ու oդանավակայանում մեզ դիմավորեցին անծանոթ մարդիկ, բայց ինչ իմանայինք, որ այդ նույն անծանոթ մարդկանց այդքան սիրելու էինք: Հենց առաջին օրը տեսանք Էֆելյան աշտարակը: Թարմ տպավորություններով՝ հաջորդ օրը, մեր ընտանիքով գնացինք Փարիզով շրջելու, իսկ երեկոյան՝ դասական երաժշտություն լսելու:

Monday, May 27, 2019

Փարիզյան անվերնագիր նյութ

Արդեն երեք օր է վայելում ենք Փարիզը։ Ամեն առավոտ պատուհանից երևում է փարիզյան հրաշք տեսարանը, իսկ տաք ֆրանսիական հացը առավոտը դարձնում է կատարյալ։ Առաջինը զարմացրեց Փարիզի այցեքարտ ՝ Էֆելյան աշտարակը։ Իսկ Բաստիլի հրապարակը, Շանզելիզեն, Սենա գետը, Լուվրը, Մաղեյի թաղամասը ոչ մի բանով չեն զիջում Էֆելյան աշտարակին։ Ֆրանսիայի մասին պատկերացում կազմելու համար տեսածս քիչ է, բայց հյուրընկալության մասին կարող եմ անվերջ խոսել։ Հյուրընկալվել եմ մի հրաշք ընտանիքում։

Friday, May 24, 2019

Փա՛րիզ, սպասիր մեզ...

Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կանգնած անհամբեր սպասում էինք, երբ պետք է ընկեր Աննան դեսպանա տնից դուրս գա: Մի քանի րոպե հետո ` դռների մոտ, երևաց ընկեր Աննան՝ երջանիկ դեմքով: Քիչ էր մնում ուրախությունից պարեր: Շուտով ուրախությանը միացանք նաև մենք ու մի քանի րոպե անց բոլորս ուրախ իրար էինք գրկում ու շնորհավորում: Չիմանալով ֆրանսերեն` մեծ հաճույքով եմ նստում ֆրանսերենի դասերին: Ամեն անգամ հետաքրքրությամբ փորձում եմ հասկանալ այսպես ասած ֆրանսերենի տրամաբանությունը: