
«Մուտք ճամբարից» նորեկներ կային. նրանց հետ շատ շուտ ընկերացա: Քանի անգամ էլ լինես Ջերմուկում միևնույնն է անսահման բաներ կան բացահայտելու: Այս անգամ բացահայտումը հենց Ամուլսարն էր: Շատ ափսոս, որ Ամուլսարը մինչև վերջ չբարձրացանք, բայց դա շատ լավ պատճառ կլինի Ամուլսար վերադառնալու համար: Երեկոյան շրջեցինք Ջերմուկով: Ջերմուկի սառը քամիները գրկում են ամբողջ մարմինդ, հասնում մինչև ոսկորներդ ու ստիպում վայելել սառը եղանակը: Հին ու նոր ընկերների հետ՝ սեղանի շուրջ՝ մեկ բաժակ թեյը ձեռքիդ զրույցելը, և նրանց հետ խենություններ անելը մի նոր շունչ են հաղորդում Ջերմուկի ցուրտ երեկոներին: Այսպիսին էր Ջերմուկը սառը, բայց և շատ ջերմ ու հյուրընկալ:
Լուսանկարները՝ Անուշ Թադևոսյանի,
Անի Սարգսյանի
No comments:
Post a Comment