Կրթահամալիրի առավերությունների մասին
կարելի է
երկար խոսել,
բայց կուզեի
առանձնացնել ինձ
համար կարևորներից
մեկը՝ընտրության հնարավորությունը: Դասընթացների
ընտրությունը հնարավորություն է
տալիս ընտրել
մեզ հետաքրքրող,
սիրելի զբաղմունքները, ինչպես
նաև՝ առարկաները
դարձնել օրվա
բաղադրիչ: Ընտրության
հնարավորություն մենք
ունենում ենք
առաջին դասարանից,
երբ ընտրում
ենք մեր
դասվարին: Ամեն
տարի հնարավորությունները ավելի
են մեծանում:
Հետո՝ կրտսեր
դպրոցում, ընտրությամբ
գործունեության առարկաներից
ընտրում ենք
այն առարկան,
որը ամենաշատն
ենք սիրում
կամ այն
առարկան, որի
դասավանդողին ենք
շատ սիրում:
Իսկ արդեն ավագ դպրոցում կարող ենք ընտրել առարկաներ, որոնք մեզ պետք են մեր ապագա մասնագիտության համար: Ուսպլանով նախատեսված առարկաներից բացի, դպրոցում շատ հետաքրքիր զբաղմունքներ կան: Օրինակ՝ լուսանկարչությունը, թատրոնը, երգչախմբեր, բայց ինձ ամենից շատը հետաքրքրում է ազգային երգն ու պարը, որևէ գրքի, պատմվածքների շուրջ քննարկումները, ճանփորդությունները: Հենց այդ հնարավորության միջոցով կարող ենք ընտրել, թե ինչպե՞ս անցկացնել մեր ժամանակը, անընդհատ կազմակերպվող ճանփորդություններից որը ընտրել: Ընտրութուն ունենք նաև օտար լեզուներում: Այստեղ ընտրությունը նույնպես մեծ է՝ անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, իտալերեն, գերմաներեն, վրացերեն, իսպաներեն, ֆրանսերեն: Նաև հնարավորություն ունենք մեր հաջողությունները ցույց տալու: Մեդիաուրբաթները, տարբեր նախագծային շաբաթները շատ համար են հաջողությունները ցուցադրելու համար: Իմ ամենասիրելի նախագծային շաբաթը ազգային երգ ու պարին նվիրվածն է: Հատկապես սիրում եմ մեդիաուրբաթների սկիզբն ու ավարտը: Շաբաթվա ընթացքում երգչախմբերը, պարի խմբերը ներկայացնում են իրենց հաջողությունները, նոր երգեր երգում, նոր պարեր պարում, հաճախ մասնակցություն են ունենում այլ դպրոցներից մեզ հյուր եկած խմբեր: Մեզ հյուր են լինում նաև ազգագրական երգի ու պարի հայտնի խմբեր, որոնք իրենց փորձն ու ոգեղենությունը փոխանցում են մեզ:
No comments:
Post a Comment