Saturday, May 9, 2020

Բլոգ. Ապահով պահոց թ՞ե ժամանակի անիմաստ կորուստ



Բոլորս էլ գոնե մեկ սոց. կայք գիտենք, որտեղ կարող ենք արտահայտել մեր կարծիքը, գրել մեր մասին: Բլոգը, մյուս սոց. կայքերի պես, սեփական մտքերը արտահայտելու հարթակ է, բացի դրանից այն շատ լավ պահոց է, որտեղ հավաքվում են ուսումնական բոլոր աշխատանքները, ֆիլմերը: Դրանք չեն կորչում, չեն մաշվում, այլ դառնում են հիշողություն ու նաև շատ լավ միջոց է զարգացումը դիտարկելու, տեսնելու համար: Բլոգը ուսումնական տարածք է: Այդ հարթակն օգտագործում եմ իմ մտքերն արտահայտելու համար: Իմ բլոգը ինձ համար մեծ նշանակություն ունի: Հիշում եմ, դեռ կրտսեր դպրոցում, ինչպես բացեցի իմ առաջին բոլոգը:
Դրանից հետո բլոգը դարձավ իմ մի մասնիկը: Այնտեղ պատմում եմ իմ ճանփորդությունների, հաջողությունների, անհաջողությունների կամ որևէ նախագծի արդյունքների մասին: Շուտով կավարտեմ դպրոց, սակայն դեռ չեմ որոշել՝ ինչ եմ անելու բոլոգիս հետ: Հուսով եմ՝ չեմ մոռանա իմ լավ ընկերոջը ու կշարունակեմ այն օգտագործել ուսումնական նպատակներով: Երբ այս նյութն էի գրում որոշեցի ուսումնասիրել, տեսնել՝ ինչպես են օգտագործում իրենց բլոգները մեր հին շրջանավարտները և նրանց օրինակով հասկանալ արդյո՞ք բլոգը մեզ այնքան անհրաժեշտ է, ինչքան՝ թվում է: Որոշեցի փոքրիկ հետազոտություն սկսել: Բոլոր շրջանավարտների բլոգները հատ- հատ ուսումնասիրելուց հետո պարզվեց՝ շատ շրջանավարտներ մոռացել են իրենց բլոգների մասին, և վաղուց նոր նյութ չկա: 2012-2013 տարվա շրջանավարտներից միայն երեքն են շարունկաում վարել իրենց բլոգները, իսկ 2013-2014 տարվա շրջանավարտներից մեկը: Մեկ հոգի  նաև 2014-2015 տարվա շրջանավարտներից: Երբ արդեն գալիս էի այն եզրակացման, որ բլոգները մեզ պետք չեն, և դրանք միայն դպրոցի՝ մեր արած աշխատանքները ցույց տալու համար են, և անիմաստ ժամանակի կորուստ են, հասա 2018-2019 ուս.տարվա շրջանավարտների բլոգներին: Շրջանավարտներից 13-ի բլոգներում վերջին նյութը տեղադրված էր անցած տարի, իսկ 5 հոգին իրենց նյութերը տեղադրել էին վերջերս: Հետաքրքրությամբ կարդացի նոր նյութերը. պատմում էին  իրենց ուսանողական կյանքի, նոր տեղեկություններ տալիս իրենց կարդացած գրքերի, ընտրած մասնագիտությունների, նոր սկսած նախագծերի մասին: Այս փոքրիկ հետազոտությունից եկա այն եզրակացության, որ ամեն տարի մենք՝ սեբաստացիներս, ավելի ենք գնահատում մեր բլոգները, մեր կարծիքը արտահայտելու հնարավորության այս հարթակը, ու դա միայն ինչ որ բան ցույց տալու հարթակ չէ: Երբ ավարտեմ և որոշեմ՝ ինչպես օգտագործել բլոգս, մեկ մեկ այցելեք իմ բլոգ, համոզված եմ՝ հետաքրքիր տեղեկություններ կգտնեք:

No comments:

Post a Comment