Thursday, April 30, 2020

Իմ ընտանիքը


Մեր ընտանիքը բաղկացած է վեց հոգուց՝ ես, երկու քույրիկներս, հայրիկս, մայրիկս, տատիկս: Տատիկս դերձակ է եղել, աշխատել կարի արտադրամասում, բայց հիմա տնային տնտեսուհի է: Հայրիկս սովորել է Սնդի արդյունաբերության տեխնիկումում՝ ներկայիս Երևանի Զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում, որպես գարերջրի տեխնոլոգ: Ներկա պահին բիզնեսմեն է:
Մայրիկս սովորել է Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանում, հետո նաև Հյուսիսային համալսարանում: Հիմա աշխատում է հենց մեր կրթահամալիրում, որպես դասվար: Մենք՝ երեք քույրիկներով սովորում ենք կրթահամալիրում: Ես շրջանավարտ եմ, միջնեկ քույրս՝ Անին իններորդ դասարան է, փոքր քույրիկս՝ Տաթևը չորորդ դասարան է:

No comments:

Post a Comment