Monday, June 10, 2019

Հոքու և թանկա

Հոքու, հոկու կամ հայքու, հայկու և թանկան ճապոնական պոեզիայի ժանրեր են: Հոգուն ունի երեք տող, 17 վանկ (թարգմանելու ընդացքում վանկերի թիվը հիմնականում չի պահպանվում): Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։


Իսկ թանկան ունի հինգ տող, 31 վանկ: Ատեղծվել է 8-րդ դարում, բայց զարգացել է 10-13-րդ դարերում, իսկ 19-20-րդ դարերում թանկաները լցվում են սոցիալական մոտիվներով: Թանկաները հիմնականում սիրո, բաժանման, ուղևորության, տարվա եղանակները մասին է։ Թանկայի հիմնական միտքը կենտրոնացված է առաջին երեք, ամփոփումը՝ վերջին երկու տողերում։

Թանկայի և հոքուի  ճապոնական պոեզիայի ավանդական երկու ուղղությունն են։ Երրորդ ուղղությունը ժամանակակից ոտանավորն է։ Թանկա գրող պոետը կոչվում է կեձին, հոքու գրողը՝ խայձին, իսկ ժամանակակից գրողը՝ սիձին։

No comments:

Post a Comment