Thursday, August 1, 2019

Բարեկամական կապերը շարունակվում են...



Երկար սպասված հանդիպումները ամենահաճելիներից են: Երկար սպասեցինք մեր ֆրանսահայ ընկերներին: Ինչպես միշտ՝ ճամփորդությունը սկսվեց դպրոցից՝ ուղղությունը՝ Արատես: Անհնար կլիներ գոնե մեկ րոպե դադար չտալ Արփա գետի մոտ: Կարելի էր ժամերով մնալ գետի ափին, բայց ճանապարհը դեպի Արատես շարունակվում էր:


Բացահայտեցի ամառային Արատեսը, որը տարբերվում է ձմեռային կամ աշնանային Արատեսից: Արատեսյան  եռօրյա ճամբարի ծրագրում կար նաև Սմբատաբերդի երկար ու ձիգ բարձունքի հաղթահարումը: Ճանապարհը դժվար էր, բայց իրար օգնելով կարողացանք հաղթահարել մեր առաջ դրված «առաջադրանքը»: Վարդավառյան երգեր և խաղեր սովորեցինք. երգեցինք, խաղացինք, վայելեցինք մեկս մյուսի ներկայությունը: Արատեսից հետո ճանապարհորդվեցինք դեպի Սևան: Սևանը ինչպես միշտ շատ գեղեցիկ էր: «Մկնիկներից» մի քանիսը չէին տեսել Սևանը և նայել նրանց զարմացած դեմքին՝ իսկական հաճույք էր: Սևանում էլ սովորեցինք անձրևաբեր երգեր, խաղեր, պատրաստեցինք տիկնիկներ, վերջում էլ անցկացրեցինք Անձրևաբեր ծես: Չորս հագեցած օր ունենալուց հետո ուժասպառ հետ եկանք Երևան:

No comments:

Post a Comment