Արդեն երեք օր է վայելում ենք Փարիզը։ Ամեն առավոտ պատուհանից երևում է փարիզյան հրաշք տեսարանը, իսկ տաք ֆրանսիական հացը առավոտը դարձնում է կատարյալ։ Առաջինը զարմացրեց Փարիզի այցեքարտ ՝ Էֆելյան աշտարակը։ Իսկ Բաստիլի հրապարակը, Շանզելիզեն, Սենա գետը, Լուվրը, Մաղեյի թաղամասը ոչ մի բանով չեն զիջում Էֆելյան աշտարակին։ Ֆրանսիայի մասին պատկերացում կազմելու համար տեսածս քիչ է, բայց հյուրընկալության մասին կարող եմ անվերջ խոսել։ Հյուրընկալվել եմ մի հրաշք ընտանիքում։
Մեզ շատ ջերմ ընդունեցին ու վերաբերվում են ինչպես իրենց հարազատ երեխաների։ Նրանց արդեն համարում եմ իմ ընտանիքի մի մասը։ Կարող եմ վստահ ասել, որ Ֆրանսիայում ընտանիք ունեմ։ Մեզ ֆրանսերեն բառեր են սովորեցնում, իսկ մենք օգնում ենք հայերենը վերհիշել։ Հուլիսին նրանք Հայաստան են գալու։ Այս ընթացքում հասկացա, որ Ֆրանսիայում մրգերը այն համը չունեն ինչ՝ Հայաստանում։ Երբ գան Հայաստան, որոշել եմ անպայման պապիկիս այգի տանել՝ իսկական միրգ վայելելու։

No comments:
Post a Comment