Մի քանի ժամ օդում անցկացնելուց
հետո, վեջապես, հասանք Փարիզ ու oդանավակայանում մեզ դիմավորեցին անծանոթ մարդիկ, բայց
ինչ իմանայինք, որ այդ նույն անծանոթ մարդկանց այդքան սիրելու էինք: Հենց առաջին օրը
տեսանք Էֆելյան աշտարակը: Թարմ տպավորություններով՝ հաջորդ օրը, մեր ընտանիքով գնացինք
Փարիզով շրջելու, իսկ երեկոյան՝ դասական երաժշտություն լսելու:
Մեծ շոկ ապրեցի, երբ
իմացա՝ նվագախումբը ղեկավորողը տասնհինգ տարեկան պատանի էր: Այնքան հետաքրքիր էր, որ
չհասցրեցի նկատել՝ ոնց անցավ այդ երկու ժամը: Այդ երեկոն ավարտեցինք թուրքական խոհանոցի
համտեսով: Բոլորս հյուրընկալվել էինք սիրուն, հայկական ընտանիքներում: Մեր՝ իմ ու Արենի,
Ֆրանսիայի մայրիկը՝ Սիլվան, պոլսահայ կենտրոնականցի էր, իսկ հայրիկը՝ Հայգը, ապրել
էր Եթովպիայում: Այդ ընտանիքում ես նաև քույր ու եղբայր ունեի՝ Էլզան և Արիս: Շատ հյուրասեր
մարդիք էին ու ամեն ինչ անում էին, որ մեր սրտով լինեի:
Ես ու Արենը նույն ընտանիքում էինք
հյուրընկավել. նա էլ Ֆրանսիայի իմ երկրորդ եղբայրն էր: Տիկին Սիլվան շատ համեղ էր պատրաստում.
միայն նրա պատրաստածը ուտելու համար արժի կրկին Փարիզ գնալ: Պարոն Հայգոն մեզ ֆրանսերեն
էր սովորեցնում, մանրամասն բացատրում ֆրանսերենի կանոնները: Շատ սիրեցի Արայիկին, Հռիփսիմեին,
ովքեր մեզ դիմավորել էին օդանավակայանում, և նրանց փոքր հրաշքներին:
Հռիփսիմեն շատ
համբերատար սպասում էր, թե երբ ենք հաց ուտելու վերջացնենք, երբ ենք պատահական խանութից
դուրս գալու: Արայիկի դեմքից ժպիտը չէր վերանում: Նա էլ Հռիփսիմեի նման համբերատար
էր և մեր մասին հոգ էր տանում: Արայիկն ու Հռիփիսիմեն շատ լավ ծնողներ են. և՝ ոչ միայն
նրանք, Մկնիկի բոլոր ծնողներն էին շատ լավը և ամեն ինչ անում էին, որ իրենց երեխաններին
հայկական միջավայրում մեծացնեն:
Շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ կապը շարունակվում
է: Այս տարի, գրեթե բոլորը, գալու են Հայաստան: Մի քանիսը առաջին անգամ են լինելու
Հայաստանում, մի քանիսն էլ ամեն տարի լինում են Հայաստանում: Բայց ամենափոքր ընկերուհիս՝
չորսամյա Լուսինեն՝ մի շատ անուշիկ աղջիկ, ինձ ֆրանսերեն էր սովորեցնում ու ծիծաղում
էր, երբ ինչոր բան սխալ էի ասում:
Փարիզում ամենաշատը սիրեցի Հաղթական կամարը, Պանթեոնը,
Մաղեյի փողոցը: Եղանք Վիկտոր Հյուգոյի տան մոտ, բայց չկարողացանք մտնենլ, քանի որ վերանորոգում
էին: Նավով շրջեցինք Սենա գետի վրայով, եղանք Երևանյան այգում, որտեղ կանգնած էր Կոմիտասի
արձանը: Արձանի մոտ «Սոնա յարը» երգեցինք: Լուվրը շատ մեծ թանգարան էր: Սկզբում դժվարությամբ
էինք գտնում մեզ հետաքրքրող սենյակները, սակայն լինելով իսկական Սեբաստացի, հեշտ գլուխ
հանեցինք քարտեզից: Տեսա հանրահայտ Մոնա Լիզան: Չորս օր անցկացրեցինք Փարիզից դուրս:
Ավելի մտերմացանք ու կապվեցինք մեր նոր ընկերների հետ: Նոր պարեր սովորեցրինք նրանց:
Համբարձման տոնը նշեցինք, համեղ բաներ կերանք, նոր
վայրեր տեսանք, ընկերացանք, վայելեցինք ու վերադարձանք Հայաստան: Ֆրանսիայում շատ հետաքրքիր
էր, միջավայրը՝ սովորեցնող, օրերը՝ անմոռանալի, բայց Հայաստան վերադարձա անասելի ուրախ:
Երբ Հայաստանից դուրս եմ լինում, որևէ տեղ ինձ օտար չեմ զգում, բայց մեկ է Հայաստանը
հարազատ է, դեմքերն ու փողոցները հարազատ են,
և վերջապես, կողքովդ անցնող մարդիկ են հարազատ, խոսում են քեզ հարազատ լեզվով, ու ես
տանն եմ:
No comments:
Post a Comment