Saturday, May 18, 2019

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում


Ին"չ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայաստանում կլիման բազմազան է, որը թույլ է տալիս զարգացնել գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը:
Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
Օրինակ՝ անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ լքում են իրենց բնական կենսավայրերը: Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն, խախտվում անտառի ջրագրական ռեժիմը։

Ին՞չ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
ՀՀ-ն հարուստ է բնական ռեսուրսներով: Այն ունի մետաղների հսկայական պաշարներ, և իր քանակությամբ կարող է հիմք հանդիսանալ տնտեսության համար: Բայց այս ռեսուրսների օգտագործումը այնքան էլ օպտիմալ չէ, և այն ոչ մի կերպ չզարգացնում մեր երկիրը, դեռ հակառակը՝ ավիրում է:

Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
Հայաստանում կան ավելի քան 400 հանքավայր: Լեռնային արդյունաբերությունը միասին վերցրած կազմում է ՀՀ-ի ՀՆԱ-ի ընդամենը 3%-ը: Հանքավայրերի շահագործման արդյունքում օրեցօր մեծանում են պոչամբարների քանակը, մեծանում են օգտակար և թանկարժեք մետաղներից կազմված կույտերը, որոնք դեն են նետվում որպես թափոն: Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը այս ամենի վառ օրինակն է:

Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»:
Միանշանակ բնական ռեսուրսները մեծ վնաս են հասցնում բնությանը և ընդհանուր բնական միջավայրին: «Ավելի մաքուր» դարձնելու համար երկար ժամանակ և գումար կպահանջվի: Դա շատ բարդ գործընթաց է, սակայն ոչ անհնարին: Գործարանները, հանքերը մեծ վնաս են հասցնում բնությանը, իսկ դրա վերացումը անհնար է: ՀՀ-ում կան գործարաններ որոնք չեն պատկանում պետությանը: Պետք է շատ խիստ հետևել գործարանների, որպիսի ոչ մի խաղտում չլինի: Պոչամբարների քանակը նույնպես պետք է նվազեցնել:

No comments:

Post a Comment