Thursday, May 16, 2019

Թշշան կարապ


Թշշան կարապի մարմնի երկարությունը 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 208-238 սմ, կենդանի զանգվածը՝ 8-13 կգ։ Երկար վիզը ոլոր է՝ վեր պահած դիրքում։ Պոչը երկար է, ծայրը՝ սուր։ Հասունը գրեթե ամբողջությամբ սպիտակ է, կտուցը՝ նարնջագույն ու սև, ոտքերը և ոտնաթաթերը՝ սև։
Արուի կտուցի կոշտուկն ավելի մեծ է։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն է՝ դարչնագույն վրձնախազերով, կտուցը վարդագույն է, հիմքը՝ սև, ճակատի կոշտուկը բացակայում է։ Թշշան կարապի ձայնը երբեմն նման է թշշոցի կամ մեղմ խռխռոցի։ Թռչելիս թևերը ծափաձայներ կամ սվսվոցներ են արձակում։ Հարսանեկան պարերի ընթացքում կամ հարձակվելու պահին լողում է՝ թևերը մեջքի վրա կամարաձև պահած։ Բնակվում է զանազան ջրային տարածքներում, երբեմն կեր է փնտրում դաշտերում։ Սնվում է առավելապես ջրային բույսերով։ Կարող է հանդիպել Սևանա լճում, Արարատյան դաշտի արհեստական լճակներում, Արփի լճում, Ախուրյանի, Սպանդարյանի և այլ ջրամբարներում։ Բնական պայմաններում տարածված է ոչ մեծ քանակությամբ։ Թաքնված է և  հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների։ Նպատակահարմար է տնտեսական շահույթ բերող թռչնաբուծական ֆերմաների ստեղծումը և որպես մսատու, փետրատու  տեսակի բազմացումը։ Կեցվածքով ու վարքով առանձին գեղագիտական արժեք է ներկայացնում առողջարանների, քաղաքների, առանձնատների ջրավազաններում պահելու համար։

No comments:

Post a Comment