Saturday, May 18, 2019

Էկոհամակարգերի հիմնախնդիրը


Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը՝ կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։
Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, կոչվում է էկոլոգիական համակարգ, կամ էկոհամակարգ։ Էկոհամակարգը ինքնավերականգնվող համակարգ է և գոյության նախապայմանը էներգիայի հոսքն է: Էկոհամակարգը գտնվում է նորմալ վիճակում, երբ նրա բաղկացուցիչները կատարում են իրենց գործունեությունը: Երբ էկոհամակարգի բաղադրիչը թերի է կատարում իր ֆունկցիան, վնասվում է ողջ էկոհամակարգը: Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում: Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ:

Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:
էկոհամակարգերը լինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստական էկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը, որ այն չի ինքնավերականգնվում: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդու միջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Մեզ շրջապատող էկոհամակարգի օրինակ է գետը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդու միջամտությունը՝ այն կվերականգնվի: Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդու ազդեցությունը մեծամասամբ վնասակար է անդրադառնում էկոհամակարգերի կենսագործունեության վրա։ Օրինակ՝ որսորդությամբ զբաղվելով, առանց տեղեկացված լինելու, մարդը կարող է շատ կենդանիների տեսակներ ոչնչացնել։ Բնական էկոհամակարգ է օրինակ լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով, բայց մարդու միջամտության արդյունքում տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվ շրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակների ոչնչացմանը: Օրինակ ՝ Սևանա լիճում մարդիկ մի քանի տարի առաջ կատարելով ահռելի քանակություններով որս, ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյա ամբողջ պաշարը: Այսօր լճում որսը արգելված է:

Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

Էներգիա
Կյանքի ընթացքի համար կարևոր նախապայման է էներգիայի և նյութերի անընդհատ կատարվող շրջապտույտը: Երբ էներգիան հոսքի ընթացքում պակասում է հարկավոր է կրկին էներգիա ստանալ: Եթե էներգիան չունենա հոսք, ապա էկոհամակարգերը կվերանան: Էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։

Ֆոսֆոր, Ազոտ
Ֆոսֆորի և Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:

Ածխածին
Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները:

No comments:

Post a Comment