Ապագա մասնագիտություն դեռ չեմ ընտրել, բայց
հավանական է տուրիզմի հետ կապ ունեցող մասնագիտություն ընտրեմ: Չեմ կարծում՝ երևբէ
մաթեմատիկան ինձ պետք կգա հենց այդ ոլորտում, բայց սխալ կլինի ընդանրապես անտեսել այն:
Լոգարիթմները, մոդուլները կամ ֆունկցիաներն, երևի թե, ինձ պետք չեն գա:
Իհարկե, մաթեմատիկան
շատ լավ մարզանք է ուղեղի համար, բայց ճիշտ չեմ համարում ծանրաբեռնել ուղեղը բաներով,
որոնք ինձ այնքան էլ պետք չեն գալու: Չեմ սիրում մաթեմատիկան, սակայն, դրան հակառակ,
պաշտում եմ տրամաբանական խնդիրները: Կարծում եմ, հավես կլիներ մինչև ավագ դպրոց հասնելը,
մաթեմատիկան լիներ տրամաբանական խնդիրների
տեսքով, իսկ հետո արդեն մասնագիտական կողմնորոշմամբ: Այսինքն, եթե ես արդեն ընտրել
եմ ապագա մասնագիտութուն, ու, որի համար ինձ անհրաժեշտ է մաթեմատիկան, կսովորեմ խորացված,
բոլոր ֆուկցիաններով, լոգարիտմներով, բայց եթե չեմ կողմնորոշվել կամ ընտրածս մասնագիտության
մեջ մաթեմատիկան կարևոր դեր չունի, կարելի է ուղղակի տրամաբանական խնդիրներ լուծել:
No comments:
Post a Comment