Wednesday, May 1, 2019

Գյումրի. Վայր, որից հոգնելը անհնար է...


«Խազեր» պատանեկան երգչախմբով շատ ենք եղել Գյումրիիում։ Գյումու հիշողություններս շատ են և դրանք ամեն անգամ ավելի են շատանում, կրկնապատկվում։ Ամեն անգամ ետ վերադառնալիս բերում ենք արդեն հարազատ դեմքեր, նոր հիշողությունններ։ Մեկ տարի ամեն շաբաթ Գյումրի գնալ գալուց հետո հասկացել եմ մի բան. Գյումրին այն վայրերից է, ուր ուզում ես միշտ լինել, շրջել  ու անպայման վերադառնալ կիսատը լրացնելու համար։
Երբ թվում է ամեն ինչ տեսել ես` նոր վայրեր, նոր դեմքեր են հայտնվում, որոնց պետք է ճանաչել։ Իսկ Գյումրի գնալ գնացքով ամենատպավորիչն է։ Գնացքով ճանապարհը ավելի հետաքրքիր է, գեղեցիկ, ուրախ և ամեն րոպե նոր հիշողություններ է արթնացնում։ Ամեն անգամ, երբ կայարանից դուրս ես գալիս զգում ես Գյումրու հյուրընկալ բույրը, կարծես ամեն անգամ նոր ժպիտով ու կարոտով դիմավորի։
Հիշեցի, թե ինչպես անցյալ տարի Վարդավառը Խազերի հետ նշեցինք հենց Գյումրիում։ Նույնիսկ գրելուց ակամայից հիշում եմ Խազերի հետ անցկացրած հավես պահերը։ Խազերին շատ եմ սիրում ու առանց նրանց Գյումրին կկորցներ իր հետաքրքրությունը։ Ուրախ եմ, որ այս անգամ էլ նոր խմբով, այլ նախագծով եմ վայելելու Գյումրին, ու էլ ավելի ուրախ եմ, որ Խազերին էլ տեսնելու եմ:
Սպասումս մեծ է, ինչպես ամեն անգամ:

No comments:

Post a Comment