Կետադրիր տրված նախադասությունները
- Եվ
ժողովուրդը՝ աշխատասեր, բանիմաց, հողին
տվեց նախկին քնքշությունը։
- Իմ
աչքերի առաջ ճանապարհն էր,
և
փիրուզե հավերժահարսը՝
ծովակը։
- Նա
մտախոհ դիտում էր.
անդորր
ջրի մակերևույթը՝
մարմարի
նման հարթ և մարմարի նման անշարժ։
- Նոր
ժամանած տիկինն սկսեց պատմել իր՝
Լեհաստան
կատարած այցի մասին։
- Ես
մոտենում եմ Մխիթարի՝
քաջ
զորավարի գերեզմանին, պառկում
խոտերի վրա։
- Ես՝ հյուսիսային
կիսագնդի բնակիչս,
առաջին
անգամ մուտք եմ գործում հարավային կիսագնդի օդային սահմանը։
- Ոսկանը
նայում էր մոմի՝
հոգեվարք
ապրող բոցին։
- Նայեց
Շիրազի դաշտին՝
գարնան
շնորհներով պճնված։
- Ալեքսանն
այժմ ապրում է միակ որդու՝
Բաբկենի
ընտանիքի հետ։
- Մեր
տան դիմաց՝ Հռիփսիմեի
վանքից ոչ հեռու,
զորանոցն
էր։
Դասավորիր նախադասությունները տրամաբանական
հերթականությամբ։
- Այդ
տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել
կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում
է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։
- Առողջապահական
այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11,
12։
- ԱՄՆ-ում
գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝
«Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։
- Գիական
նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։
ԱՄՆ-ում
գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝
«Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։ Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին
Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության»
համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց: Առողջապահական
այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։ Գիտական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ»
ընկերությունն է։
No comments:
Post a Comment