
Եվս մեկ հերթական-անմոռանալի ճանփորդություն`հարազատ դարձած Գյումրի: Էլ ինչ Գյումրի առանց Անի Նավասարդյան: Ներկա եղանք Գյումրու ուսուցչական երգչախմբի փորձին. Կոմիտաս էինք երգում, գյումրվա երգեր: Սրահում մեր ձայներն էին տարածվում ու մռայլ եղանակի տրամադրությունը ցրում: Մինչ երկինքը, չգիտես ինչու, լաց էր լինում, մենք ուղևորվում էինք Կապսի ձոր: Քանի որ առաջին անգամ էի Կապսի ձորում,
ինձ հետաքրքիր էր ցանկացած քար, ծառ, առհասարակ՝ամեն ինչ: Կապսում արժանացանք ջերմ հյուրընկալության:

Հյուրատունը, որտեղ անցակացրեցինք երեք անմոռանալի օր, շատ հարմարավետ էր: Իսկ այնտեղի անձնակազմի հյուրընկալության ու հոգատարության մասին կարելի է ժամերով խոսել: Վերադարձի օրը, որոշեցինք քայլել Գյումրիի փողոցներով, հակառակ դեպքում, ճանփորդությունը կիսատ կլիներ առանց դրա:
Գյումրիում շրջելիս զգում էի՝ ինչքան եմ կարոտել: Ամեն քայլը նոր հիշողություն էր ու նոր պատմություն: Վերադարձին հմայվեցինք Կաթողիկե եկեղեցիով: Ճանփորդության արդյունքում հանդիպում և համագործակցություն ունեցանք երկու դպրոցի հետ. նոր ծանոթներ, հին ընկերների հետ ավելի պինդ կապեր, երկու անմոռանալի ծննունդներ ու մի մեծ փունջ նոր հիշողություն:
No comments:
Post a Comment