Wednesday, May 22, 2019

Քաղաքագիտություն. Ապրիլ

Ապրիլի 8-12
Առաջադրանքներ.
1.
Փորձե՛ք տալ «Ազգային շահ» հասկացության ձեր բնորոշումը:
Հարևան երկրների հետ բարեկամական հարաբերությունները, բաց սահմանները, երբեմն նաև պատերազմները կարող են լինել «Ազգային շահ»: Այսինքն մի բան, որը օգուտ է բերում ազգին կամ (և) արվում է ազգի համար:

2.
Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Յուրաքանչյուր երկիր իրենից ներկայացնում է յուրօրինակ արժեքների, ազգային շահերի, աշխարհագրական յուրահատուկ դիրքի ու ներպետական տնտեսական համակարգի բնութագրիչների, սոցիալական ու քաղաքական գործընթացների, մշակութային ու ազգային առանձնահատկությունների, ավանդույթների ու սովորույթների մի հավաքական ամբողջություն, որը ապված է միջազգային գործընթացների հետ և զարգացում է ապրում: Նրա ձևավորման գործընթացը կախված է մի շարք տարբեր գործոններից՝ իրականացվող արտաքին քաղաքականության հաջողություններ, պետության ներքին քաղաքականության առանձնահատկություններ, տնտեսության արդյունավետություն, հասարակության մտածելակերպի յուրահատկություն և այլն:



No comments:

Post a Comment