Sunday, December 30, 2018

Լևոն Շանթ «Հին աստվածներ»

Վանահայր- Տանջանքն է, որ կբարձրացնե հոգին, տառապանքն է, որ կմաքրե: Եվ կյանքի ամենեն խոր բանը մահն է:
Իշխանը- Այնքա՛ն երկար ես ապրեր, որ մոռցեր ես, թե կյանքն ինքը խաղ մըն է միայն:
Վանահայր- Չարեն թող վախնա ան, ով չէ տիրեր իր մարմնին ու բնազդներուն. սատանայի իշխանությունը բնազդներու վրա է միայն:
Վանահայր-Չէ՞ որ շինելն է դըժվարը, քանդելը դյուրին է միշտ:
Վարպետը- Այո՛, ուրիշի շինածը: Իր շինածը քանդելը շատ դըժվար է, հա՛յր սուրբ:
Ծերունին- Անշո՛ւշտ, կյանքը ուրախության համար է տված մեզի:
Վանահայր- Աշխարհիս երեսին եթե տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է՝ պետք է նայես փակ աչքերով:
Կույր վանական- Դիմե՛ հավատքիդ, ու սարերը կելլեն իրենց տեղեն. աչքն ի՞նչ է, որ իր տեղը մնա:
Կույր վանականը- Բոլոր դևերնալ երբեմն աստված են եղած, աբեղա՛:
Աբեղա- Կղրկես ինծի իմ աշխա՛րհը: Իսկ ո՞վ իրավունք տվավ քեզի՝ ուզած ժամանակդ դուրս քաշես ինծի աշխարհեն, ուզած ժամանակդ ետ նետես աշխարհ: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ կապես հոգիս, կապկպես զգացումներս: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ հիմա ելեր ես երեսիս հանդիմանություն կկարդաս:
Անտոն վանական- Զարմանք բան է. ինքը ազատեց ուրիշի մը կյանքը ծովեն ու իր կյանքը տվավ ծովուն:
Ճերմակավոր- Տառապանքը կյանքի խոցն է, իսկ մահը՝ կյանքի քայքայումը:

Wednesday, December 26, 2018

Ափոփիչ նյութ կամ այս տարվա վերջին նյութը

Շատ հագեցած չորս ամիս եմ ունեցել: Շատ ճանփորդություններ, շատ նախագծեր ու քիչ ազատ ժամանակ: Հենց այս կիսամյակում կայացրի ամենակարևոր որոշումներիցս մեկը՝ ի՞նչ եմ ուզում դառնալ:

Monday, December 24, 2018

Քաղաքագիտություն. Հոկտեմբեր

Հոկտեմբերի 1-5
Առաջադրանք 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները /գրավոր/
Պետության ներքին գործառույթները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական խնդիրները լուծելն է: Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղ ունեն նաև առողջապահության, ազգագրական, էկոլոգիական և զանազան այլ խնդիրների  կարգավորումը, բնության տարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և այլն։

Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը


Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Վերնախավի առաջին աստիճանը կազմում էին բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, բայց պարտավորվում էին արքային տալ հավատարմության երդում, որը պետք է անխաղտ լիներ:

Քաղաքագիտություն. Սեպտեմբեր


Սեպտեմբերի 10-14
Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»  հասկացությունները /գրավոր/

Քաղաքական համակարգը բաղկացած է իշխանություն ունեցող հասարակական կազմակերպություններից:
Քաղաքականությունը բնութագրում է հասարակության հարաբերությունները իրենց կառավարող անձի հետ։

Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան /գրավոր/.

Քաղաքագիտությունը ուսումնասիրում է քաղաքականությունը:

Sunday, December 23, 2018

Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

-Հիմար ծնվելն ամոթ չէ, հիմար մեռնելն է ամոթ:
- Փող՝ ապրելու համար, իսկական իդեալիստը ձգտում է փողի: Փողը ազատություն է, ազատությունը՝ կյանք:
- Պայքա՛ր, պայքա՛ր. ահա միակ բանը, որ պիտի անես այս կռվում, որում վերջիվերջո պարտվելու ես: Պայքար այն փոքրիկ բանի համար, ինչ սիրում ես: Հնազանդվել կարող ես միայն յոթանասուն տարեկանում:

Thursday, December 20, 2018

Ժպիտով դիմավորեցին, արցունքներով ճանապարհեցին…

Այնքան բան կա պատմելու, որ չգիտեմ՝ որտեղից սկսեմ: Յոթ օր ուրիշ մարդկանց հետ, ուրիշ երկրում, ու այնքան հիշողություն: Կարճ ժամանակ անց ուրիշ մարդիկ ու ուրիշ երկիրը դարձան հարազատ: Մեկ շաբաթը շատ քիչ էր Ստամբուլը ամբողջությամբ ճանաչելու համար, բայց բավարար էր այն սիրելու համար: Ստամբուլ մտնելուն պես նկատեցի ստամբուլյան բնությունը: Քաղաքը յուրահատուկ գեղեցկություն ունի, յուրահատուկ բնություն ու յուրահատուկ բնակչություն: Մեզ դիմավորեցին մեծ սիրով և ջերմությամբ: Ավտոբուսը հենց կանգնեց, դիմավորեցին մեզ լայն ժպիտներով մարդիկ, որոնք մեզ հարազատ էին դառնալու:

Thursday, November 29, 2018

Բարև, Ստամբուլ...


Արդեն սկսված է Ստամբուլյան եռուզեռը: Այսօր էլ գնացինք Արևմտյան դպրոց. ընկեր Զառայի օգնությամբ կավից փոքրիկ նռներ պատրաստեցինք: Ասեցինք, խոսեցինք, մի լավ ծիծաղեցինք, հիշեցինք հատվածներ մեր մանկությունից: Ինչքան ժամանակ է կավին ձեռք չէի տվել: Մի լավ խաղացի՝ ու ոչ միայն ես, բոլորն էլ ուրախացել էին՝ նույնիսկ ընկեր Մարթան: Երբ նռները պատրաստ էին, իջանք Ավագ դպրոց:

Thursday, November 22, 2018

Քերականություն. 18.10- 19.10

10.18.2018
1. Կետադրիր տրված նախադասությունները.
Ահա, երևաց քաղաքի հայրը` քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
Ո՞ւր էիր երեկ` ամբողջ օրը։
Դիմացը՝ փողոցում էլեկտրական քոշոր լամպն է։
Ձորում՝ Բասուտա գետի մյուս ափին, թառել են մի քանի տներ։
Ես ու որսորդ Անտոնը, հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, բռնեցինք անտառի ճանապարհը։
Ընդարձակ սենյակը իր տիրոջ՝ քեռի Դավոյին մասին շատ բան էր ասում։
Ինքը՝ հայաստանցի Ավետիսն էլ չէր պատմում ընդհանուր հավաքից։
Շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը՝ տակառի մեջ թրջոց դրած կաշին։
Մուխանը քրտինքը սրբելով, տիրուհուց՝ տիկին Վարսենիկից հետո գովում է իր ապրանքը։
Իբրև զորականի՝ Վարդանին ժողովուրդը սիրում էր։

Saturday, November 3, 2018

Սմբատ Շահազիզ «Երազ». Վերլուծություն


Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։

Կարկաչահոս աղբյուր այնտեղ
Թավալում էր մարգարիտ
Նա հստակ էր որպես բյուրեղ
Այն երա՜զ էր ցնորամիտ։

Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։

Կրծքին սեղմեց կարոտագին
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․

Saturday, October 6, 2018

Հարկային քաղաքականությունը Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի կողմից գրաված երկրների նկատմամբ


Օսմանյան թուրքիա և Իրանի միջև ստեղծվեց խաղաղություն: Այդ խաղաղությունը նպաստում էր երկու երկրների տնտեսական վերելքին և առևտրական հարաբերությունոնների զարգացմանը: XVII վերջի քարորդում Իրանում առաջացավ ապրաքա- փողային  հարաբերությունների զարգացման բացասական կողմերը: Հարկերը ավելի ու ավելի էին ծանրանում: Հարկերը վճարում էին թե հարուստները թե աղքատները: XVII դարի կեսին յուրքանչուր տղամարդուց մեկ մսխալ ոսկի էր գանձնվում: Նույն դարի 30-ական թվականներին Օլեարին գլխահարկի չափը փոխվում է, դառնում գերմանական 2 ռայխսթալեր: 1666թ. Գլխահարկի գանձումը Ագուլիսում կապալով է տրվում, մարդագլուխը 12.5 աբասի հաշվով: Օլեարիից հետո 30 տարիների ընթացքում գլխահարկի չափը բարձրացել է: Գլխահարկը կախվածության մեջ էր գցում չքավորին փողատերից: 60-70 ական թվականերին կարիքավորները ստիպված էին լինում գրավ դնել իրենց ունեցվածքը վաշխառուների մոտ կամ մշակել նրանց այգիները: Օսմանյան Թուրքիաում բոլոր հարկերը բաժանվում էին երկու խմբի: Հարկեր, որոնք հիմնվում էին շարիաթի վրա և հարկեր, որոնք հիմնվում էին սովորույթի վրա:

Thursday, October 4, 2018

Ինչպես են տեսնում աշխարհը դալտոնիկները

Երբև է մտածել եք՝ ինչպես են տեսնում աշխարհը մարդիկ, որոնք չեն կարողանում տարբերել գույները, ինչպես մեզանից շատերը: Այս նյութը ձեզ կօգնի այդ մասին պատկերացում կազմելու: Չնայած անվանը՝ գունակուրություն չի նշանակում, թե այդ արատով տառապող մարդիկ ամեն ինչ տեսնում են սև ու սպիտակ: Իրականում 99 տոկոսը տեսնում է գույները, այնպես որ ավելի ճիշտ կլինի ասել «գունային տեսողության սղաճ»: Համաձայն color-blindness.com կայքի տեղեկությունների կանանց 0,5% (այսինքն 1200-ից) և տղամարդկանց 8% (1-ից 12) տառապում են դալտոնիզմի այս կամ այն տեսակով:

Wednesday, October 3, 2018

Թանկ կրթություն. Дорогое обучение


IBM ընկերության երիտասարդ, նոր պաշտոն ստացած մենեջերին կանչեցին պատասխանատվության: Բա էլ ին՞չ. Նա համաձայնվեց մի պայամանագրի, որի պատճառով ընեկերությունը կորցրեց տաս միլիոն դոլար: Երբ աշխատակիցը հասկացող իր սխալը, արդեն ուշ էր, գումարն արդեն փոխանցվել էր:
Գրասենիակ մտնելով և հասկանալով նրա կատարած սխալը, նա չէր սպասում այն ինչ նրա կասեին, ասաց.

Քերականություն. 07.09- 28.09

07.09.2018
Դեռ ավտոբուս չնստած` հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին` Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ: Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները: Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը` ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել, արևով ոսկևորված գագաթը ամպերի մշուշաքողի մեջ: Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ` ակնդետ նայում էի: Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմն հանձնել:

Ռյունոսկե Ակուտագավա «Թավուտում». Էսսե

Ռյունոսկե Ակուտագավաի «Թավուտում» ստեղծագործությունը ինչքան խճճված` այնքան էլ հետաքրքիր էր: Ամեն տողի տակ նոր տեղեկություն, նոր փաստեր և շատ կասկածելի դեպքեր կային: Ամեն տողում՝ նոր ասելիք, հերոսների բնավորության նոր գծեր, որոնք առաջին պահին չէի նկատում: Ամեն տողը կասկածանքով կարդալուց սկսում ես մտածել՝ ո՞վ է ճիշտ, իսկ ո՞վ՝ սխալ: 

Thursday, September 6, 2018

Վիլյամ Սարոյան «Մեքսիկացին». Էսսե


Վիլիամ Սարոյանը հայ ամենանշանավոր գորողներից է: Գրողի ձևավորման մեջ մեծ դեր ունի ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականությունը և մեր՝ հայերիս ազգային ինքնատիպությունը։ Նա գրել է փոքր պատմություններ, դրանցից մեկը «Մեքսիկացին» է: Պատմվածքը համառ մեքսիկացու մասին է, ով ամեն գնով աշխատանք է փնտրում իր ընտանիքը պահելու համար: Հերոսներից յուրաքանչուրը ինքնատիպ է, յուրօրինակ:

Հոգու խորքում մենք՝ բոլորս, Ուրիշ ենք...



Միասին ապրել ուզում են բոլորը, բայց արդյո՞ք դա հնարավոր է: Ամեն երկիր, ամեն ազգ ունի իր կարելիները ու չիկարելիները, իսկ ապրելով միասին մենք պետք է բոլորս համակերպվենք և հանդուրժենք մեզ համար տարօրինակ երևույթները: Բայց չէ՞ որ ամեն ինչ, վաղ թե ուշ, ավարտ է ունենում: Մարդը շահամոլ և եսասեր արարած է: Դրա պատճառով Երկրում երբեք խաղաղություն չի լինի: Եթե լինի էլ երկար չի տևի: Մեկը անպայման ավելին կուզի. ավելի շատ հող, ավելի շատ իշխանություն: Այդպիսին ենք մենք՝ մարդիկ՝ շահամոլ, եսասեր, ինքնահավան ու իշխանության ծարավ: Մենք մեզնից հեռացնում ենք նրանց, ովքեր տարբերվում են մեզանից, ովքեր Ուրիշ են: Կամ ավելի ճիշտ՝ Յուրօրինակ:

Wednesday, August 29, 2018

Յոթ օր ուրիշ աշխարհում


Արդեն երկու օր է ինչ Անակլիան մեր առջև փակեց դռները` խոստանալով կրկին բացել: Այդ յոթ օրը այնքան արագ անցավ՝ նույնիսկ չզգացի: Երբ ճանապարհը նոր էինք սկսում, ոչ մեկ չգիտեր՝ ինչ կինի հետո, բայց մի բան գիտեինք՝ անմոռանալի էր լինելու: Երկար ճանապարհից հետո՝ մենք արդեն Անակլիայում էինք:  «Ապագայի» ճանբարը Վրաստանի Անակլիա քաղաքում էր՝ Սև ծովի ափին: Այն մեզ գերեց իր յուրահատուկ բնությամբ: Շուրջբոլորը միայն կանաչ էր, ճանբարին միացված էր Սև ծովը, որն ավելի էր գեղեցկացնում տեսարանը:  Անակլիայի «Ապագայի» միջազգային ճամբարին մասնակցում էին տասներկու երկրի քսանհինգ հոգանոց խմբեր: Բայց դե հիմանականում շուրջբոլորը միայն վրացիներ էին:

Wednesday, August 1, 2018

Նորից Գյումրի, նորից Խազեր…

Գյումրի գնալը մեզ՝ Խազերիս համար նորություն չէ: Ըստ ավանդույթի՝ ութից տաս պակաս, բոլորս կայաանում ենք: Նորից գնում ենք Գյումրի ՝ երգուսուցման: Ծիծաղելով, ասել-խոսելով հասանք Գյումրի: Կայարանում սպասում էր Խազը՝ Անին, իսկ կայարանից դուրս մեզ դիմավորեց՝ արդեն հարազատ դարձած, Գյումրին: Ինչ խոսք, Գյումրին արդեն հարազատ է դարձել, նույնիսկ մարդիկ են ծանոթ դարձել: Այս անգամ մնացինք «Հիմնադիր Խորհրդարանում»:

Sunday, June 3, 2018

Տաս տարվա ընթացքում կանհետանա մասնագիտությունների 15%...

Ուսումնասիրություների արդյունքները ցույց են տվել, որ տասը տարվա ընթացքում կանհետանան հիմա օգտագործվող մասնագիտությունի 12-ից 15%-ը: Ձեր երեխաները չեն հասցնի մեծանալ, ավարտել դպրոցը և արդեն չի լինի սովորական մասնագիտություննների 12-ից 15%-ը: Մենք դժվարությամբ ենք պատկերացնում կյանքը քսան տարի հետ, երբ կմեծանան մեր երեխաները: Ժամանակակից աշխարհը զարգանում է շատ արագ: Բոլորն են հիշում ինչպես ունեցան իրանց առաջին համակարգիչը,  բջջային հեռախոսը: Բայց մեր սրահում արդեն կան մարդիկ, ովքեր չեն հիշում իրենց կյանքը մինչ այդ, չեն պատկերացնում՝ ինչպե՞ս կարող էին չլինել: Դուք երբևէ ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչու՞  հաճախ շատ սրասյուժետային սերիալների գործողությունները տեղի են ունենում ոչ ժամանակակից աշխարհում, այլ գոնե ութսունական թվականներին: Շատ պարզ է. Եթե պատկերացնում ենք, որ հերոսները ունեն բջջային հեռախոսներ, սրասյուժետության խնդիրը կբարդանա:

Դավոյենց Առաքելը

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում: Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։ Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։
Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։