Wednesday, August 1, 2018

Նորից Գյումրի, նորից Խազեր…

Գյումրի գնալը մեզ՝ Խազերիս համար նորություն չէ: Ըստ ավանդույթի՝ ութից տաս պակաս, բոլորս կայաանում ենք: Նորից գնում ենք Գյումրի ՝ երգուսուցման: Ծիծաղելով, ասել-խոսելով հասանք Գյումրի: Կայարանում սպասում էր Խազը՝ Անին, իսկ կայարանից դուրս մեզ դիմավորեց՝ արդեն հարազատ դարձած, Գյումրին: Ինչ խոսք, Գյումրին արդեն հարազատ է դարձել, նույնիսկ մարդիկ են ծանոթ դարձել: Այս անգամ մնացինք «Հիմնադիր Խորհրդարանում»: