Սեպտեմբերի 10-14
Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ» հասկացությունները /գրավոր/
Քաղաքական համակարգը բաղկացած է իշխանություն ունեցող հասարակական կազմակերպություններից:
Քաղաքականությունը բնութագրում է հասարակության հարաբերությունները իրենց կառավարող անձի հետ։
Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան /գրավոր/.
Քաղաքագիտությունը ուսումնասիրում է քաղաքականությունը:
Սեպտեմբերի 17-21
Առաջադրանք 1. Պատրաստե՛ք նյութ՝ «Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները» թեմայով /գրավոր/
Հայաստանում տարածքը բաժանվում է վարչական մարզերի, իսկ վարչական մարզերը իրենց հերթին համայնքների։ Հայաստանի վարչական մարզերն են՝ Երևանը, Արագածոտն, Արարատը, Արմավիրը, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը:
Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իշխանություն» և «Ինքնիշխանություն» հասկացությունները: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք բացարձակ է պետության ինքնիշխանությունը /գրավոր/.
Ինքնիշխան կոչվում է այն պետությունը, որը կախում չունի այլ պետությունից, և իր ներքին գործերը կառավարում է ինքնուրույն։
Սեպտեմբերի 24-28
Առաջադրանք 1. Ի՞նչ եք կարծում՝ վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք և վստահություն մեր հասարակության մոտ: Խոսե՛ք նախորդ և ներկայիս իշխանությունների համեմատությամբ /գրավոր/
Նախկին իշխանությունը շատ վատ էր կառավարում և վատ էր վերաբերվում ժողովրդին: Ներկայիս իշխանությունը լավ ապագայի հույս է տալիս:
Առաջադրանք 2. Ներկայացրե՛ք ՀՀ կառավարման ձևը /գրավոր/.
2015 թվի սահմանադրությամբ որոշված է եղել ՀՀ կառավարման ձևը
դարձնել խորհրդարանային, բայց քանի որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանում
էր 2018թ փոփոխությունները ուժի մեջ մտան միայն 2018թ ապրիլին։ Հիմա ՀՀ կառավարման
համակարգը խորհրդարանային է։
No comments:
Post a Comment