Հոկտեմբերի 1-5
Առաջադրանք 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները /գրավոր/
Պետության
ներքին գործառույթները տնտեսական, սոցիալական, քաղաքական,
իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական
խնդիրները լուծելն է: Պետության ներքին գործառույթներում
կարևոր տեղ ունեն
նաև առողջապահության, ազգագրական,
էկոլոգիական և զանազան
այլ խնդիրների կարգավորումը, բնության տարերային աղետների
հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության
օգնության կազմակերպումը և այլն։
Պետության
արտաքին իշխանությունը պատասխանատու է այլ
երկրների հետ տնտեսական,
տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլ
ոլորտներում փոխշահավետ համագործակցության և
դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման
համար: Կարևոր տեղ ունեն
երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը,
նրա շահերի ու
ինքնիշխանության պաշտպանությունը, բնակչության անվտանգության ապահովումը և այլն։
Առաջադրանք 2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝ օգտվելով տարբեր աղբյուրներից /գրավոր/.
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը
Հոկտեմբերի
8-10
Առաջադրանք
1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական
պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք
դրանց հատկանիշները /գրավոր/
Ժողովրդական
պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն
են անտիկ աշխարհի
ժողովրդավարություններից սկսած մինչև արդի
ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում
են ազատական-ժողովրդավարական
և սոցիալական-ժողովրդավարական:
Ժամանակակից իրավական պետության ու
քաղաքացիական հասարակության պայմաններում ժողովրդավարական-ազատական ռեժիմը ենթադրում
է մարդու բնական
իրավունքների լայն շրջանակ, իրավական
օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու
քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում,
պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն:
Սակայն ազատական վարչաձևը, այսինքն՝
միայն իրավական պետքաղաքական վարչաձևը,
զարգացմանը և հարստության
կուտակմանը զուգընթաց, հանգեցնում է
հասարակության գույքային շերտավորմանը, նրա
բևեռացմանը:
Հակաաժողովրդական
այս կամ այն
տեսքով ձևավորվում է այնտեղ,
որտեղ չկան բավարար չափով
զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական
պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն,
մարդու իրավունքների պաշտպանության: Այստեղ պետական իշխանությունը
կամայական է, անսանձ,
անվերահսկելի: Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում պետությունը
ճնշում է անհատին,
ոտնահարում է նրա
ազատ զարգացումը: Այդպիսի
պետությունում սահմանվում է մեկ
կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում
է պետական գործառույթները՝ունենալով
չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է
ազգային փոքրամասնությունների շահերը: Հակաժողովրդական
պետությունը հաշվի չի առնում
բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները:
Այն լիովին ժխտում
է կրոնական աշխարհայացքը
կամ նախապատվությունը տալիս
է կրոններից մեկին
՝ արգելելով և
ճնշելով իրեն անցանկալի բոլոր
կրոնական հոսանքները:
Առաջադրանք
2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և
«Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է
լուծում Սոցիալական պետությունը: Իրապես
սոցիալակա՞ն է արդյոք
Հայաստանի Հանրապետությունը /գրավոր/.
Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման
կառույց և անհատի,
հասարակության ու պետության
փոխկապվածության հատուկ իրավական ձև
է, որում պահպանված
են երեք սկզբունքներ՝
մարդու բնական իրավունքները, իրավական
օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:
Սոցիալական
այն պետությունը, որը
ձգտում է իր
բնակչության համար ապահովել արժանապատիվ
և անվտանգ գոյության
պայմաններ, աշխատանք, բարենպաստ
կենսական միջավայր, բոլորի համար
միատեսակ կենսական հնարավորություններ:
No comments:
Post a Comment