07.09.2018
Դեռ ավտոբուս չնստած` հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին` Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ: Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները: Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը` ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել, արևով ոսկևորված գագաթը ամպերի մշուշաքողի մեջ: Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ` ակնդետ նայում էի: Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմն հանձնել:
1. Սուրենն ինձ ասաց, որ չի առարկում, որ այդ մասին ասեմ եղբորս:
09.20.2018
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.
09.28.2018
Դեռ ավտոբուս չնստած` հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին` Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ: Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները: Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը` ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել, արևով ոսկևորված գագաթը ամպերի մշուշաքողի մեջ: Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ` ակնդետ նայում էի: Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմն հանձնել:
13.09.2018
Վարդանը սփրթնեց, աչքերը շողցին
մռայլ մի ցոլքով, և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը: Նայեց նրանց,
որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ: Ահռելի ուժը իր թիկունքում
զգալով` վճռեց կռվել մինչև վերջին շունչը:
Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ` ուղիղ
մատյան գնդի վրա: Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ, սկսվեց մի
ահավոր նախճիր: Մատյան գունդը ընկրկեց և սկսեց հետ-հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված
ու շփոթված թևերը: Վարդանը մի ակնթարթ տատանվեց, բայց իսկույն ներմխրճվեց աջ՝ թևը Սունյաց
ուխտադրուժ զորագնդերի մեջ, որոնք չկարողանալով անդրադարձնել այդ հուժկու հարվածը՝
ժամանակ չունեցան սթափվելու: Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը՝ այդ անարվեստ, բայց ոգելից
կռիվը:
Թվում էր՝ վրիժառու դարերի կուտակված
զայրույթն է պորթկում բռնակալների դեմ:
1. Սուրենն ինձ ասաց, որ չի առարկում, որ այդ մասին ասեմ եղբորս:
2. Նա հորն ասաց, որ
տանը կմնա, մինչև
նա աշխատանքից գա:
3. Սմբատը հարցրեց իր հյուրին, թե երբ է նա վերադարձել, և ինչ պիտի անեն նրանք իրեն օգնելու համար:
4. Նա այն ժամանակ ինձ ասաց, որ
ինչքան էլ փորձեն իր վրա ճնշում գործադրել, նա երբեք խիղճը չի կորցնի:
5. Ոստիկանն ասաց ինձ, որ
ես գործն արդեն ավարտել եմ, և
հիմա իրեն պիտի օգնեմ:
6. Ես տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և նրա նկատմամբ, զայրացած ասացի նրան, որ
վերցնի իրերը և հեռանա այստեղից, ու այլևս չփորձի մեզ անհանգստացնել:
7. Տանտեը Սուրենին ասաց, որ
այսօրվա իմ վերաբերմունքն ու ձևերը ազնվականի են, և
դրանք զարմացնում են իրեն և իր հյուրերին:
09.20.2018
Սկսվել էր երկու հարյուր իննսունմեկերորդ
օլիմպիական խաղերը. երեք հայուր ութսունհինգ թվականն էր: Մի քանի ամիս առաջ՝ գարնան
սկզբին, արագաոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղղևորվել էին կայսրության բոլոր կողմերը,
նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին: Խաղերի
մրցակարգը՝ վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր
մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործուղությունների դադարեցում, և պատերազմող
կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր:
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը
կախվել էր Օլիմպոսի վրա` իր ոսկեդեձան ճաճանչներով, շռայլորեն լուսավորելով նրա` դարերի
համար կառուցված վեհպանձ տաճարներն ու հուշարաձանները:
Խաղերին մասնացում էին ամենքը`
ունևորներն ու չքավորները, կտրիչ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ
զորականները:
Երբ ձայնեց եղջերափողը ճանապարհի
շրջադարձի վրա, երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով.
Նրանք տանում էին կայեր պատգարակը:
11. Ձկնկիթ,
մեղրահամ, հուսաբեկ, մայրաքաղաք, ոչինչ, բեռնակիր
12. Սրճագույն, պատվաբեր, ձվաձև,
մեղվապահ, լուսամուտ, դասախոս
13. Լեռնագնաց, թունատել, գարնանամուտ,
նռնաքար, թիկնաթոռ, բարեխառն
14. Լրջմիտ, վեևաշուք, ելևէջ,
բարեկարգ, թուլամորթ, բեռնակիրԲառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.
Առինքնել- Գրավել, դյութել, հմայել,
հրապուրել
Գռփել- Խլել, կորզել, պոկել
Աղճատել- Փչացնել, խաթարել
Դաջել- Տպել, դրոշմել
Խծուծել- Ծեփել
տարակուսել- Երկմտել, վարանել
Կարապետ- Առաջնորդ
Քաջք- Բարի կամ չար առասպելական ոգի
Դշխո- Դշխուհի, թագուհի, կայսրուհի
Առհավատչյա- Գրավական, երաշխիք
Բացարկ- մերժում
Տարտամ- Դանդաղ, դանդաղաշարժ, համրընթաց
Անամոք- Վշտալից, դառն, անուրախ
Անարգ- Ստոր, նվաստ
Ապիկար- Անկարող, ապաշնորհ, անընդունակ
09.28.2018
Մի օր դղյակի դուռը բացվեց, և
այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր սպազենով գոտևորված:
Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը: Պատանին, վճիտ հայացքը շուրջը
ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահուպ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային
աշխարհը: Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը: Հյուրընկալվեց
վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ,
անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների, ու ծեքծեքող գեղուհիների սերը:
Այսպես հոսեց կյանքը, ու երբ
արծթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ և անապաստան ճանփորդի պես
բախեց դղյակի դուռը: Սպասեց սպասեց, և բացող չեղավ: Բախեց նա վերստին, բայց ավաղ հավիտյան
փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում:
2. Արտագրիր՝ մեծատառերը թողնելով
միայն անհրաժեշտ տեղերում։
Այդ ձեռագրերի մեջ իրենց մտքի
ու վրձնի լուսավոր հետքերն են թողել Հայաստանի երկրի այնպիսի հանճարներ, ինչպիսիք են
Դավիթ Անհաղթն ու Գրիգոր Նարեկացին, Սարգիս Պիծակն ու Թորոս Ռոսլինը:
Արձակագիր Նար- Դոսի գրչին են
պատկանում «Աննա Սարոյան», «Տանտիրոջ աղջիկը», «Սպանված աղավնին» վիպակները, «Մահը»
վեպը, պատմվածքներ և այլ երկեր:
Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին
օրեցօր շենացնում էր Վանա լճի ափերն ու կղզիները, Մանվել ճարտարապետը նրա պատվերով
Սուրբ Խաչ տաճարը կառուցեք Աղթամար կղզում:
Թողած իրենց կիսավեր ոստանը՝
Վաչեն ու Ոսկանը Անիից եկել էին Նոր Նախիջևան՝ օթևան փրտրելու օտար ու անհյուրընկալ
այդ երկրում՝ Ռուսաստանում:
Առավոտյան Գաբրիելը ելել էր Մուսա
լեռան բարձունքը, որտեղից պարզ երևում էին Միջերկրական ծովը, Որոնտեսի դաշտավայրը և
մինչև Անտիոք հասնող Ալիքաձև լեռնապարը:
Շքեղագեղ Մեծ ու Փոքր Մասիսների
հայացքի ներքո՝ Արարատյան դաշտավայրում՝ Հրազդան գետի ափերին, սքանչելիորեն հառնել
է Հայաստանի քաղաքամայրը՝ Երևանը:
Կոմիտասը Շատախում, Բասենում,
Լոռիում և այլուր լսեց հայաբառ, բնաշխարհիկ երգը հերկվորի, կարոտավառ շրջեց Արարատ
լեռան ստորոտում, Արագածի զմրուխտե լանջերին:
Արաքսի ձախ վտակ Ազատ գետի կիրճի
պռնկին կանգնած Գառնու ամրոցը, որ ավելի շքեղ վերաշիվել էր Տրդատ Մեծի օրոք, Վարդանանց
օրերում մասամբ ավերվեց ապիրատ Վասակի ձեռքով:
3. Գրիր բառերը միասին, անջատ կամ գծիկով.
Դափնեպսակ, թև-թիկունք, հայ-պարսկական,
գիտքարտուղար, քարից քար:
Ավար առնել, վաթսուն մեկ, ըստ
պատշաճի, գրական- գեղարվեստական, մի երկու:
Կեսբերան ասել, ի պաշտոնե, ասել-
խոսել, հեռու-հեռու, գործընկեր:
Ջարդել- փշրել, թփից թուփ, ի
վերջո, գերծանր, վեր-վեր թռչել:
Շին- վարչություն, հարյուր ութ,
քաշել-քաշքշել, երգիչ-երգչուհի, ռազմածովային:
Կողք կողքի, ոտքը ոտքին գցել,
հայ- հունական, ռազմաքաղաքական, շիթ-շիթ:
Վաղուց ի վեր, ի շահ, ազգուտակ,
կիսատ-պռատ, ռուս-ճապոնական:
Մի-մի, ի հեճուկս, ներս առնել,
առտնին, դուրս մղել:
Մուգ կապույտ, հականե- հանվանե,
իննսուն ութ, գետանցում, ծուռ-ծուռ նայել:
Դժվարընթաց, հարյուր երեսուն
մեկ, դարից դար, գունդ-գունդ, գործընկեր:
Եռ ու զեռ, փերթ- փերթ, զինգրքույկ,
ըստ իս, դափ-դատարկ:
Կիլովատ ժամ, հայ-պարթևական, մերձարևադարձային, հարյուր յոթ, լույս
ընծայել:
Հազար հինգ հարյուր, կերած- խմած,
կանգ առնել, ափհանում, դյուրընկալ:
Դեմ դիմաց, երկար- բարակ, փայտփորիկ,
հարյուր չորս, ասած-չասած:
Խնդումերես, հարավարևելք, հեռու-մոտիկ,
վաղուց ի վեր, կոհակ առ կոհակ:
Հարավարևելային, չորս- հինգ,
վաթսուն ութ, կոհակ- կոհակ, դուրս քաշել:
Թավալ գլոր, վերընթաց, թոշնել-
թառամել, գող-գող, խոսք տալ:
17. Դրույք, պատահար, պարծանք,
հնչեղ, գանձարան, դարձյալ
18. Ուժեղ, կաթնեղեն, վարորդ, ատելի, տենչանք, ազդակ
19. Շրջուն, թափոն, իրեղեն, հյուսկեն,
մածուկ, ազգովին
20. Խրամատ, սիզավետ, …, ապաստան,
թիկնոց, ծանծաղուտ
21. Ելուստ, վայելուչ, մասունք,
փլվածք, ձեռնոց, հավակնոտ
22. Ակնոց, կուսանոց, ջարդոն,
տրոփյուն, հոնեղ, տիպար
5. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.
Ամիճ- Որսի մատղաշ կենդանի
Անթացուպ- Ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ, հենակ
Կռուփ- Բռունցք, բուռ
Ակութ- Օջախ, վառարան
Գեղմ- Բուրդ
Գուղձ- Հողի կոշտ, կոշտ հողակտոր, հողակոշտ
Ամեհի- Անսանձ, անզուսպ, կատաղի
Բռնազբոսիկ- Բռնի, անբնական, կեղծ
Զգլխիչ- Դյութիչ, գերիչ, հրապուրիչ
Արգասավոր- Արդյունք ունեցող, արդյունավետ
Ազնավուր- Ազնիվ, ազնվական
Բագին- Զոհասեղան, զոհարան
Անդաստան- Դաշտ, արտեր, հանդ
Խթան- Ազդակ, գործոն
Բավիղ- Լաբիրինթոս
No comments:
Post a Comment