Thursday, April 11, 2019

Լրաքաղ. Սև խոռոչի առաջին իրական լուսանկարն ապացուցում է Էյնշտեյնի հարաբերականության տեսության ճշմարտացիությունը


Հայտնի է, որ սև խոռոչի ձգողականության դաշտն այնքան հզոր է, որ դեպի իրեն է քաշում ամեն ինչ` թույլ չտալով, որ նույնիսկ լույսը դուրս գա դրանից: Գիտնականներին հաջողվել է ստանալ սև խոսոչի իրական լուսանկարը:

Monday, April 8, 2019

Գյումրին «Խազերով»...

Ապրիլի 6-ին, Գյումրիում, «Խազեր» երգչախմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր: Լինելով նախկին «խազ», ուղղակի պարտավոր էի ներկա լինել: Ավանդույթի համաձայն՝ առավոտ շուտ, արդեն Երևան-Գյումրի գնացքի կայարանում էինք ու սպասում էինք գնացքի շարժվելուն: Ճիշտ է՝ պատանի «Խազերի» ամբողջական կազմով չէինք, բայց նոր մարդկանց հետ ճանապարհորդությունները միշտ ավելի հետաքրքիր են լինում: Տարօրինակ էր, բայց տասը հոգանոց խմբից միայն մի քանի հոգու հետ էի ճանփորդել, այնպես որ բացահայտումներով լի Գյումրի ստացվեց: Գնացքի մեջ՝ ամբողջ ճանապարհին, հետաքրքիր պատմություններ հիշեցինք մեր և «Խազեր» երգչախմբի անդամների անցկացրած օրերի մասին: Քանի որ «Ֆոլկ բենդը» մեզ հետ էր՝ երգեցինք: Դեռ կեսօրը չէր, երբ գնացքը կանգնեց, գնացքից դուրս գալով միանգամից Գյումրու հոտն առա. հասցրել էի կարոտել: