Saturday, June 2, 2018

Իմաստության խաբկանքը...

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես  ասվում է. «Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»: Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին, և  նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ, և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.
-Դա հատուկ է, այնպիսիններին ինչպիսին դու ես, անտարբեր՝ առավելություններ ունեցող զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:
Բայց այնուամենայնիվ նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես, որ նրանք  ճանապարհին  ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:
-Ահա,- ասաց առաջինը,- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ  առյուծի կմախք և ոսկորներ են:
-Իսկ ես,- ասաց երկրորդը,- տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:
-Դե, իսկ ես,-ասաց երրորդը,- տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը: Այնպես որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:
Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.
-Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են: Նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:
Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու  հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա, կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորորդը  բարձրացավ բարձր ծառի վրա: Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ: Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:


Պետք չէ մարդկանց թերագնահատել, քեզ ուրիշներից քեզ վեր դասել: Մենք մեր կյանքում շատ մարդկանց հետ ենք հանդիպում, որոնց թերագնահատում ենք: Բայց հենց այդ մարդիկ այնպիսի բան են անում, որ ուզում ես ասել «Ես նրանից չէի սպասում» և երբեմն սկսում ենք ատել դրա համար: Երբեմն ցույց չեն տալիս իրենց ուժը, խելքը, բայց դա չի նշանակում, որ նրանք դա չունեն:

No comments:

Post a Comment