Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել, անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.
-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ». միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:
-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ». միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:
Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու:
Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.
-Հիմարի՛կ, օվկիանոսը, որը դու փնտրում ես,
քո շուրջ է: Դու էլ ես օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու նրա սիրելի մասնիկն ես:
No comments:
Post a Comment