Երկաթը չորրորդ պարբերականության տարր է, համար 26-րդ տարրը, 8-րդ խմբի երկրորդական ենթախմբում։ Երկաթը երկրակեղևում տարածված 4-րդ տարրն է, իսկ մետաղների մեջ 2-րդը։ Երկաթը քայքայվում է արտաքին միջավայրի հետ շբվելուց, այն ժանգոտում է։
Մարդը սկսել է հանքաքարից մետաղ անջատել սկսած 5-րդ հազարամյակից մեր թվարկությունից առաջ: Երկաթի առաջին հանքաքարը եղել է երկնաքարը: Երկաթը մեր կյանքի համար անհրաժեշտ հիմնական մետաղներից է։ Երկաթ կա համարյա ամենուր, նույնիսկ մեր օրգանիզմում։ Երկաթը մշակույթի և արդյունաբերության հիմքն է։ Մենդելեեվի աղուսյակում այն տարրերից է, որ ամենաշատն է կապված մարդու անցյալի, ներկայի, ապագյի և ընդհանրապես մարդու հետ։ Երկաթի մետարուլուգիան սկսվել է Եգիպտոսում, մ․ թ․ ա․ երկրորդ հազարամյակում։ Հենց այդ էլ սկիզբ դրեց երկաթի դարին։ Մարդիկ առաջին անգամ երկաթ յուրացրեցին մ․թ․ա․ չորրորդից-երրորդ հազարամյակում հավաքելով երկքնից ընկած երկաթյա երկնաքարերը և դրանցից ստանալով տարբեր տեսակի զարդեր և գործիքներ։
Մեր օրգանիզմում երկաթը մտնում է հեմոպրոտեին սպիտակուցների մեջ։ Մարդու օրգանիզմում երկաթի քանակությունը 4.2 գրամ է, իսկ մեկ լիտր արյան մեջ 450 միլիգրամ է։ Օրգանիզմում երկաթի պակասության դեպքում, զարգանում է երկաթդեֆիցիտային սակավարյունությունը։ Հայաստանում երկաթը շատ տարածված մետաղ է, մենք ունենք բազմաթիվ երկաթի հանքեր։Երբ մարդը կարողացավ երկաթ ձուլել, հասարակությունն ստացավ երկաթե գործիքներ և զենք պատրաստելու էժան հումք։ Երկաթն ավելի ամուր էր, քան բրոնզը։ Երկաթի որպես հումքի լայնորեն օգտագործումը մարդկային հասարակության մեջ հեղաշրջիչ նշանակություն ունեցավ։ Էլ ավելի զարգացան արհեստները, ընդլայնվեց ու մեծացավ առևտուրը։ Նախնադարյան համայնական կարգերն սկսեցին արագորեն քայքայվել և առաջացան առաջին խոշոր պետությունները։Արդյունաբերությունում երկաթը ստանում են երկաթի հանքաքարից հիմնականում հեմատիտից և մագնիտից ։ Գոյություն ունեն տարբեր որակական եղանակներ երկաթը հանքաքարից ստանալու համար։ Առավել տարածված եղանակներից է, երբ երկաթը ստանում են բացառապես հրամետաղարտադրական եղանակով՝ դոմնային վառարանում։
Նյութը պատրաստեցին՝ Շուշան Ադամյանը, Նարե Մամիկոնյանը
No comments:
Post a Comment