Ածխածինը քիմիական տարր է և մարդուն հայտնի է վաղ ժամանակներից։ Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ, անպես էլ միացությունների ձևով։ Ածխածինը տեղակայված է Մենդելեևի պարբերական աղուսյակի երկրորդ պարբերության 4-րդ A խմբում։Ածխածինը չի լուծվում օրգանական և անօրգանական լուծիչներում, լուծվում է մետաղներում։ Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48 %-ը։
Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18 % ածխածին, բնափայտում՝ 50 %, տորֆում՝ 62 %, բնական այրվող գազերում՝ 75 %, այրվող թերթաքարերում՝ 78 %, քարածխում և գորշ ածխում՝ 80 %, նավթում՝ 85 %, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96 %։ Բժշկական նպատակների համար ածուխը պատրաստում են կոկոսի կեղևի այրմամբ։ Իսկ լաբորատոր անհրաժեշտությունների համար չայրվող խառնուրդներից զերծ ածուխ ստանում են շաքարի թերի այրումից։Ածխածինը կյանքի համար անհրաժեշտ ամենակարևոր քիմիական տարրն է»,— ասվում է մի գրքում ։ Իր յուրօրինակ հատկությունների շնորհիվ ածխածինը կարող է միանալ ինչպես իր, այնպես էլ այլ քիմիական տարրերի հետ՝ առաջացնելով միլիոնավոր միացություններ։ Գիտնականները շարունակ նորանոր այդպիսի միացություններ են հայտնաբերում կամ ստանում արհեստական ճանապարհով։ Ածխածնի ատոմները, միմյանց միանալով, կարող են առաջացնել տարբեր ձևի մոլեկուլներ՝ շղթայաձև, բրգաձև, օղակաձև, շերտաձև և գլանաձև։ Ածխածինն իսկապես զարմանահրաշ քիմիական տարր է։ Նրանից ստանում ես ԱԼՄԱՍՏ- առաջանում է, երբ ածխածնի ատոմները, միմյանց միանալով, ստանում են բուրգի՝ կամ քառանիստի տեսք։ Այս կառուցվածքը շատ ամուր է, ինչի շնորհիվ ալմաստը համարվում է գոյություն ունեցող ամենակարծր բնական հանքանյութը։ Կարելի է ասել, որ մաքուր ալմաստը ածխածնի ատոմներից բաղկացած մի հսկա մոլեկուլ է, ԳՐԱՖԻՏ- Ածխածնի՝ միմյանց ամուր կապված ատոմները կազմում են շերտեր, որոնք զուգահեռ դասավորված են իրար վրա։ Այդ շերտերի միջև կապը բավականին թույլ է, ինչի պատճառով դրանք կարող են ազատ սահել միմյանց վրայով, ճիշտ ինչպես իրար վրա դրված թղթերը։ Իր այս առանձնահատկությունների շնորհիվ գրաֆիտը լավ քսանյութ է և գրաֆիտային մատիտների գլխավոր բաղադրիչը, ԳՐԱՖԵՆ-Գրաֆենը ածխածնի ատոմների մեկ ատոմական շերտն է, որը վեցանկյուններից բաղկացած բյուրեղացանց է։ Գրաֆենը շատ ավելի առաձգական է, քան պողպատը։ Մատիտի թողած հետքի մեջ կարող են լինել գրաֆենի մեկ կամ մի քանի շերտեր, ՖՈՒԼԵՐԵՆՆԵՐ- Դրանք ածխածնի սնամեջ մոլեկուլներ են, որոնք ստանում են տարբեր ձևեր, օրինակ՝ միկրոսկոպիկ գնդակների կամ էլ խողովակների ձև, որոնք կոչվում են նանոխողովակներ։ Այս մոլեկուլները չափվում են նանոմետրով, որը մետրի մեկ միլիարդերորդ մասն է։ Ածխածինը խիստ թունավոր նյութ է, սակայն մեծ կիրառություն ունի։ Այդ գազը այրելիս մեծ ջերմություն է անջատվում և կիրառվում է՝ որպեքս գազային վառելանյութ։ Մեծ քանակությամբ ածխածնի օքսիդ է օգտագործվում մեթիլ սպիրտ, արհեստական բենզին և այլ նյութեր ստանալիս։
Նյութը պատրաստեցին՝ Շուշան Ադամյանը և Նարե Մամիկոնյանը
No comments:
Post a Comment