
տոթ եղանակի ժամանակ մարդը սկսում է կարմրել, քանի որ լայնանում են նրա մաշկի ծակոտիները, մարդը քրտնում է, սկսում արագ շնչել, իսկ երբ արդեն օրգանիզմը չի կարողանում ինքն իրեն հովացնել, տեղի է ունենում ջերմահարություն։ Այս դեպքում պետք է տուժածին շտապ տանել ստվերոտ մի վայր, եթե նա գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ, հետո պետք է հանել նրա շորերը, ամեն կերպ հովացնել տուժածին։
Կա նաև հակառակը, երբ մարդը ցրտահարվում է։ Դա տեղի է ունենում ցուրտ եղանակի ժամանակ։ Օրինակ կարող են մի խումբ լեռնագնացներ ցրտահարվել, դրսում ցուրտ եղանակի պատճառով։ Երբ ցուրտ է լինում
մարդու անոթներն ու ծակոտիները նեղանում են, մարդը կծկվում է և աշխատում հնարավորինս էներգիա պահպանել իրեն տաքացնելու համար։ Երբ այս գործընթացը չի օգնում, մարդը ցրտահարվում է։ Ցրտահարության ժամանակի պետք է տուժածին բերել ոչ շատ տաք միջավայր, հանել նրա շորերը, վրան գցել չոր սավան/շոր, կամաց կամաց տաքացնել նրան և հետո տանել վառարանի մոտ, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Պետք է տուժածի ձեռքերն ու ոտքերը ոչ շատ տաք ջրի մեջ դնել, հետո կամաց կամաց ջուրը տաքացնել։
Նյութը պատրաստեցին Շուշան Ադամյանը, Նարե Մամիկոնյանը, Արփի Սահակյանը
No comments:
Post a Comment