Sunday, May 7, 2017

էլեկտրական դաշտ

Էլեկտրամագնիսական դաշտի երկու բաղադրիչներից մեկը էլեկտրական դաշտն է։ Այն տարածությունը, որտեղ գործում են էլեկտրական ուժերը, կոչվում են էլեկտրական դաշտ: Վեկտորական դաշտը  առաջանում է լիցքավորված մարմինների կամ մասնիկների շուրջ, ինչպես նաև մագնիսական դաշտի փոփոխության ժամանակ։ Միանգամից տեսանելի չէ, սակայն հնարավոր է հայտնաբերել լիցքավորված մարմինների վրա իր թողած ազդեցության միջոցով:
Էլեկտրական դաշտը բնութագրվում է իր էլեկտրական դաշտի լարվածությամբ, որը վեկտորական ֆիզիկական մեծություն է, հավասար է տարածության տվյալ կետում տեղադրված փորձնական լիքցի վրա ազդող ուժի հարաբերությանը, այդ լիցքի մեծությանը։ Դաշտի բնութագրերից է նաև պոտենցիալային արժեքը: Դա այն աշխատանքն է,որ պետք է կատարել,միավոր դրական լիցքն անվերջությունից տվյալ կետ բերելու համար: Եթե սահմանափակվենք միայն դատարկության մեջ հետազոտություն անելով,ապա միայն իմանալը տարածության ամեն կետում բավական է: Բայց նյութական որևէ միջավայրում էլեկտարամագնիսկան ալիքի նկարագրումը պահանջում է էլեկտրական շեղման կամ էլեկտրական ինդուկցիայի վեկտոր: Ֆիզիկայում, որը կիրառվում է ատոմի չափերից մեծ փոխազդեցությունների դիտարկման ժամանակ, էլեկտրական դաշտը դիտարկվում է որպես միասնական էլեկտրամագնիսական դաշտի բաղադրիչներից մեկը և էլեկտրամագնիսական փոխազդեցության դրսևորումը։ Մաքսվելի հավասարումներով ֆիզիկայում նկարագրվում են էլեկտրական և մագնիսական դաշտերի փոխազդեցությունները և լիցքերի ազդեցությունը այդ դաշտերի համակարգի վրա։ Էլեկտրական դաշտի հիմնական ազդեցությունը ուժային փոխազդեցությունն է դիտորդի նկատմամբ անշարժ լիցքավորված մարմինների կամ մասնիկների վրա։ Շարժվող լիցքերի վրա ուժային ազդեցություն է թողնում նաև մագնիսական դաշտը :
Էլեկրական դաշտը մատերիայի մի տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ
Էլեկտրական դատը ունի երկու հիմնական հատկություն.
1.Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:
Փորձ.
Թելից կախենք լիցքավորված պարկուճը և էլեկտրականացած ապակե ձողը մոտեցնենք դրան: Անմիջական շփում չլինելու դեպքում էլ թելից կախված պարկուճը կշեղվի ուղղագծից և կձգվի դեպի ձեղիկը:
2.  Լիցքավորված մարմնի կողմից ստեղծված դաշտը մարմնի մոտ տիրույթում ուժեղ է, իսկ մարմնից հեռու̀ թույլ:
Փորձ.
Համոզվելու համար հենարանը, որի վրա կախված է պարկուճը, դանդաղ հրենք դեպի լիցքավորված ձողիկը: Կտեսնենք, որ ձողիկին մոտենալու հետ պարկուճը թելի շեղման անկյունն ավելի ու ավելի կմեծանա: Անկյան մեծանալը վկայում է, որ ինչքան պարկուճը մոտենում է էլեկտրական դաշտի աղբյուրին, այնքան մեծ ուժով է այդ ազդում պարկուճի վրա:
Նյութը պատրաստեցին  ̀Նարե Մամիկոնյանը և Շուշան Ադամյանը

No comments:

Post a Comment