Զուգահեռ միացում, Էլեկտրատեխնիկայում,
երկբևեռների սովորաբար սպառիչների կամ էլեկտրաէներգիայի աղբյուրների միացում, երբ նրանց
սեղմակների միջև գործում է միևնույն լարումը։ Զուգահեռ միացումը էլեկտրաէներգիայի սպառիչների
միացման հիմնական եղանակն է։ Սպառիչները այն իրերն են, որոնք սնուցվում են էլեկտրականությունից: Զուգահեռ միացման դեպքում առանձին սպառիչների միացումը
կամ անջատումը գործնականում չի ազդում մյուսների աշխատանքի։ Շղթայում դրանց արժեքները չափում են ամպերմետրով ու վոլտմետրով։ Այսպիսով, հաղորդիչները զուգահեռ միացման դեպքում շղթայի լարումը բոլոր տեղամասերում նույնն է: Ընդհանուր հոսանքի ուժը հավասար է առանձին հոսանքի հաղորդիչների ուժերի գումարին, իսկ երկու հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը կարելի է գտնել նրանց դիմադրությունների
արտադրյալը բաժանելով դրանց գումարի վրա։
Այս օրինաչափություններից առաջին երկուսը ճշմարիտ են զուգահեռ միացված ցանկացած թվով հաղորդիչների համար, վերջինը՝ միայն երկուսի համար։ Երկու միանման հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը 2 անգամ փոքր է մեկ հաղորդչի դիմադրությունից։ Եթե զուգահեռ միացված են միանման n թվով էլեկտրաէներգիայի սպառիչներ, ապա դրանց ընդհանուր դիմադրությունը n անգամ փոքր է դրանցից յուրաքանչյուրի դիմադրությունից: Այստեղից հետևում է, որ հաղորդիչների թվի մեծացմամբ ընդհանուր դիմադրությունն ավելի ու ավելի կնվազի։ Հաղորդիչների զուգահեռ միացման դեպքում, կարծես թե, մեծանում է նրանց լայնական հատույթի ընդհանուր մակերեսը, իսկ հաղորդիչի հատույթի մակերեսի մեծացման դեպքում դիմադրությունը փոքրանում է։ Մի քանի սպառիչների զուգահեռ միացման տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանցից մեկի անջատման դեպքում, մյուսները շարունակում են աշխատել։ Նյութը պատրաստեցին ̀ Նարե Մամիկոնյանը և Շուշան Ադամյանը
No comments:
Post a Comment