Հայաստանի Կարմիր գիրք բույսերի և կենդանիների
անհետացած
ու
անհետացող,
կրճատվող տեսակների
հաշվառման
գիրք է: Գիրքը
տվյալներ
է պարունակում դրանց թվաքանակի, տարածման վայրերի վերաբերյալ։ Նաև
թվաքանակի
կտրուկ
նվազման
հիմնական
պատճառները։
Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների
կարմիր գիրքը։
2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի և 675 բուսատեսակները: Դրանցից 155 անողնաշարավոր ՝ 16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ են, 153 ողնաշարավորը, կաթնասուններից՝ 29, թռչուններից՝ 96, սողուններից՝ 19, երկկենցաղներից՝ 2 և ձկների 2 տեսակ: Իսկ բույսերից 452 բուսատեսակ, 40 սունկ և 223 մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ։ Կարմիր գիրքը ունի միջազգային և ազգային տարբերակները։ Հայաստանի կենդանիներից հայկական արոսենին, արարատյան և ուրարտական ցորենները, Վավիլովի տարեկանը, հայկական լեռնատափաստանային իժը, գանգրափետուր հավալուսնը, հովազը գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։ Կարմիր գրքի կենդանիներին որսը արգելվում է:

Արգելոցը գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է
պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, բուծել ու բազմացնել
հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներին ու թռչուններին: Արգելոցում իրականացվում
են բնական էկոհամակարգերի, կենսաբանական բազմազանության գիտական ուսումնասիրություններ,
պահպանություն, հաշվառում, գույքագրում:Արգելոցը ենթակա չէ տնտեսական օգտագործման։
Արգելոցները լինում են չափանմուշային, սուկցեսիոն և պահուստային։
Չափանմուշային արգելոցները
ստեղծվում են տնտեսական գործունեության չենթարկված, բնորոշ և կայուն էկոհամակարգերից
բաղկացած տարածքներում՝ գիտական և բնապահպանական նպատակներով։ Իրականացվում են Կարմիր
գրքում գրանցված բույսերի ու կենդանիների փրկությանն ուղղված միջոցառումներ, իսկ զբոսաշրջություն
արգելվում է։
Սուկցեսիոն արգելոցները ստեղծվում են տնտեսական գործունեության ենթարկված
տարածքներում։ Իրականացնում են կարգավորող և կենսատեխնիկական միջոցառումներ։ Թույլատրվում
է կանոնակարգված էկոլոգիական զբոսաշրջություն։ Պահուստային արգելոցները ստեղծվում են
արժեքավոր և հազվագյուտ բույսերի ու կենդանիների վերարտադրության և պահպանության նպատակով։
Կենսատեխնիկական և կարգավորող միջոցառումներով բարելավվում են բույսերի աճելավայրերն
ու կենդանիների բնակավայրերը։ Ընդգրկված չեն էկոզբոսաշրջության մեջ։
No comments:
Post a Comment