Sunday, May 7, 2017

Միտոզ

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Սկզբում բոլոր քրոմոսոմները հավաքվում են բջջի կորիզի կենտրոնում և սկսում կրկնապատկվել։ Հետո կորիզի մեջ կրկնապատկվելուց հետո կիսվում է կորիզը։ Այս բոլոր գործընթացներից հետո սկսվում է կիսվել հենց ինքը բջջիջը։ Ցիտոպլազման այս ընթացքում չի կրկնապատկվում, այլ կիսվում է երկու հավասար մասերի։
Արդեն երկու իրար կպած բջիջների մեջ առաջանում է թաղանթ և նրանք առանձնանում են իրարից։ Սկզբում երկու դուստր բջիջները լինում են փոքր, հետո կատարելով իրենց ֆունկցիան՝ կամաց կամաց սկսում են մեծանալ։Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։ Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին տանում բջջի կենտրոմից դեպի բևեռները։

Նյութը պատրաստեցին ̀ Շուշան Ադամյանը և Նարե Մամիկոնյանը

No comments:

Post a Comment