Thursday, February 25, 2016

Հովհաննես Թումանյան.քառյակներ.վերլուծույուն

Հոգիս՝ տանը հաստատվել
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել:

Ընտրեցի այս քառյակը,քանի որ այն կարդալիս ես սկսում եմ խաղաղվել:

Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:


Այս քառյակը խորհուրդ է տալիս ապրել լավ կյանքով,քանի որ ինչ որ անես, միևնույն է հիշելու են քեզ քո արարքներով:

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:

Քառյակը ինձ ժպիտ է պարգևում:Այն ասում է,որ երբեք ոչ մեկ և ոչինչ չի մոռացվում:

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

Ինձ շատ դուր եկավ այս քառյակը,քանի որ այն ասում է չպետք է քեզ ուրշներից վեր դասես: Չէ՞ որ բոլորը իրար հավասար են:

No comments:

Post a Comment