Tuesday, February 23, 2016

Հովհաննես Թումանյան.Ձևն ու հոգին.վերլուծություն

Կարևորը արտաքինը չէ, այլ ներքին հոգեվիճակը, բովանդակությունը:
Չի կարելի մարդկանց դատել իրենց արտաքինով, պետք է յուրաքանչյուրի արած գործերին նայել: Գործերն են կարևոր ու տեսանելի:
Ճիշտ է,առաջինը նայում ենք արտաքին,բայց ավելի կարևոր է,  թե ինչ կա հոգում:Այո,ես համաձայն եմ նրա հետ:Գիրքը ընտրում ենք նրա կազմով,բայց պետք է ընտրենք այն ինչ մեզ ինչ-որ բան կսովորեցնի:Այդպես է և եկեղեցին ̀ մոմեր,քահանաներ և այդպիսի զանազան բան,բայց պետք է հիշենք մեզ համար ինչ է,ուղղակի տեղ որտեղ մոմեր են,թե տեղ որտեղ մեր խոսքն ենք հասցնում Աստծուն:
Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին” այս խոսքերը հենց այն բանաձևն է,որի մասին խոսում է Թումանյանը:Երբ աշխարհում կվերանա հոգու դատողությունը,աշխարհը կկործանա:Միայն կմնա արտաքինը և կսկսեն բոլորը այդպես իրար դատել:Այսպես ասած <<Գեղեցիկները>> իրենց վեր դասեն բոլորից:Հիմա մեր աշխարհում վիջև վերջ չի վերացել հոգին,բայց հիմա էլ այնպես որ ամբողջությամբ է գործում այդ բանաձևը:Կարող եմ հիշել,երբ ես և Շուշանը (իմ համադասարանցին) փողոցով քայլում ենիք հանկարծ տեսանք աղջիկների,որոնք նստած էին նստարանին և արևածաղիկ էին կեղևազրկում և կեղևները թքում էին գետնին:

No comments:

Post a Comment