Friday, February 19, 2016

Թումանյանոտ օր

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձն էր: Եվ մենք  առավոտյան պարպմունքը սկսեցինք Թումանյան ասմունքելով:Դրանից հետո կրտսեր, միջին  և ավագ դպրոցների մի քանի սրողների հետ գնացինք Թումանյանի թանգարան: Հասնելուց անմիջապես հետո սկսեցինք երգել, պարել և իհարկե ̀  ասմունքել: Լավ տրամադրությամբ լիցքավորված ներս մտանք: Ասեմ որ ներսը մարդաշատ էր: Առաջին ելույթը բաժին էր հասել ուսուսչական վոկալ խմբին: Նրանց կատարմամբ լսեցինք <<Աման Մարոն>>: Հաջորդ ելույթը պատանի երաժիշտներինն էր ̀ <<Տիեզերք բենդինը>>: 
Ավելի ուրախացանք, երբ իմացանք, որ պատանեկան <<Տիեզերք բենդ>> խումբը իր առաջին ձայնասկավառակն էր թողարկել: Նրանց կատարմամբ մի քանի երգ լսեցինք ̀ իրենց մշակումներով: Բարձր տրամադրությունն ու թումանյանակն ոգևորությունը առիթ դարձան , որ մենք որոշենք թափառել երևանյան փողոցրերով: Ու թափառումները մեզ տարան դեպի Կասկադ ̀ բարձունքից հայտարարելու մեծ բանաստեղծի ծննդյան օրվա մասին: Ճիշտ է ̀ կրտսեր և ավագ դպրոցի սովորողները ̀ ընկեր Արևիկի խմբի երեխաները, մեզ մենակ թողեցին, բայց մենք նույն ոգևորությամբ բարձրացանք Կասկադի երկար, դժվար, բայց շատ հետաքրքրի աստիճաններով: Հոգնած ու ծարավ հասանք վերջնակետին ու ամենանաբարձունքից էլ մի բանաստեղծություն նվիրեցինք Թումանյանին:  Ամեն անգամ հետ նայելիս տեսնում էինք  ̀ թե որքան գեղեցիկ է մեր քաղաքը: Օֆ՜ ինքան լավ էր: Բարձունքը հաղթահարած իջանք ու շարժվեցինք դեպի ավտոբուսը: Արդեն դպրոցում ենք. հոգնած, ծարավ, սոված,  բայց  միաժամանակ մեծ բավականություն ստացած:




No comments:

Post a Comment