Mercer միջազգային քոնսալթինգային ընկերությունը ներկայացրել է կյանքի համար բարենպաստ քաղաքների ցանկը։ Այս տարի ընկերությունը համեմատել է 231 քաղաք։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առել ապրելու որակը, տնտեսական, քաղաքական և սոցիալական պայմանները, տրանսպորտի, ուտելիքի, կենցաղային ապրանքների և զվարճությունների որակը, կլիման, սոցիալ-մշակութային միջավայրը, կրթության ու բժշկության մակարդակը։ Երեւանը 170-րդն է,
Բաքուն 195-րդն է, Թբիլիսին՝ 187-րդը, Թեհրանը՝ 199-րդը, Ստամբուլը՝ 130-րդը։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարան ցուցակում չի եղել։ 2019 թվականին առաջին տեղը գրավել է Ավստրայի մայրաքաղաք Վիեննան։
Երկրորդ և երրորդ տեղերում են Ցյուրիխը և Վանկուվերը։ Քաղաքների տասնյակում են Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը։ Մոսկվան 167-րդն է, Սանկտ Պետերբուրգը՝ 174-րդը, Կիևը՝ 173-րդը, իսկ Մինսկը՝ 188-րդը։ Կյանքի համար ամենաանբարենպաստ քաղաքը ցուցակում Բաղդադն է. այն գտնվում է վերջին՝ 231-րդ հորիզոնականում։
Աղբյուրը՝ այստեղ

No comments:
Post a Comment