Wednesday, March 6, 2019

《Արգելված》 դռների ներսում...


Երևի բոլորն էլ գոնե մեկ անգամ ցանկացել են լինել պատգամավորի տեղում, նստել նրա աթոռին, թեկուզ մեկ օր ապրել նրա կյանքով, սակայն ինչ  է կատարվումարգելված》 դարպասների ետևում՝ ոչ մեկ չգիտի: Ասում են ՝ իրավիճակ է փոխվել, դրա հետևանքով էլ արդեն 《արգելված》 դռներ, դարպասներ չկան: Առիթից օգտվելով, որոշեցինք այցելել ՀՀ ԱԺ շենք և ավելի լավ ճանաչել պատգամավորներին, ծանոթանալ նրանց հետ,  անձամբ ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ցավոք՝ նիստը կարճ տևեց, և ինչպես իրենք՝ պատգամավորններն են ասում, շատ տխուր անցավ, քանի որ ոչ մի կռիվ ու բանավեճներ չեղան: Առաջարկեցին նորից իրենց հյուրը լինել, որ գոնե այդ անգամ ներկա լինենք ավելի թեժ և ավելի հետաքրքրիր նիստի: Նրանք ասում էին, որ անհետաքրքիր էր, բայց չէին պատկերացնում որքան հետաքրքրիր էր դա մեզ համար: Ցավոք՝ չկարողացանք ավելի շատ պատգամավորների հետ ծանոթանալ, բայց այսքանն էլ հերիք էր երկար ժամանակ հիշելու ու խոսելու այդ հանդիպման մասին: Ամենաշատը մեզ տպավորեց Ալեն Սիմոնյանը՝ իր հյուրասիրած կառավարական-համեղ կոնֆետներով: Շատ հյուրընկալ էր Ալեն Սիմոնյանը: Մեզ սիրով հրավիրեց իր աշխատասենյակ, նույնիսկ առաջարկեց նկարվել: Հյուրասեր, բարի, ուրախ մարդ էր նաև Վարազդատ Կարապետյանը: Նրան շատ հարցեր ուղղեցինք մեզ հետաքրքրող ոլորտներից: Նա այնպես էր պատասխանում, ասես, ոչ մի հարց չկար, որին նա պատասխան չունենար: Խոսեցինք գրեթե ամեն ինչի մասին. սկսեցինք էկոլոգիայից, ավարտեցինք կրթության վերաբերյան  փոփոխություններից:
 Ազդային Ժողովի շենքը յուրահատուկ է իր մուտքով, ներքին և արտաքիր գեղեցկությամբ, իսկ անվերջ ինչոր տեղ շտապող մարդիկ այդ գեղեցկությունը ավելի կատարյալ էին դարձնում:

No comments:

Post a Comment